Ռուսաստանը ժամանակավորապես փակում է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի բռնկման պատճառով
ՄիջազգայինՌուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Իրանից ժամանող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց պետական սահմանով անցնելու թույլտվությունը: Որոշումը կայացվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, ասվում է ուրբաթ կառավարության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Պետության անվտանգությունն ապահովելու, բնակչության առողջությունը պաշտպանելու եւ ՌԴ տարածքում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ռուսաստանը 2020 թվականի մարտի 7-ից ժամանակավորապես դադարեցնում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ՌԴ ժամանող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար պետական սահմանով անցնելու թույլտվությունը»,-ասվում է կառավարության կայքում տեղադրված փաստաթղթում:
Նշվում է, որ սահմանափակումը չի տարածվում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների, օդանավերի անձնակազմերի, պաշտոնական պատվիրակությունների եւ ՌԴ-ում բնակվելու իրավունք ունեցող անձանց շրջանում: