ԱՄՆ-ում կալանավորել են Ջոկերի հագուստով տղամարդուն, որը սպառնացել է բոլորին սպանել ուղիղ եթերում
ՄիջազգայինԱՄՆ-ում կալանավորել են Ջոկերի հագուստով տղամարդուն, որը սպառնացել է բոլորին սպանել ուղիղ եթերում, գրում է Independent-ը։
51-ամյա Ջերեմի Հարնյեին մեղադրել են ահաբեկչական սպառնալիքներ բարձրաձայնելու մեջ։ Նա կալանավորվել է Միսուրի նահանգի Յունիվերսիթի Սիթիում։
Քաղաքի ոստիկանությունում պատմել են, որ Ջոկերի հագուստ կրող Հարնյեն իրենց կողմից երեքշաբթի երեկոյան հայտնաբերվել է ռեստորանում, երբ իրենք տեղ են հասել կանչով այն մասին, որ կասկածյալը սպառնալիքներ է տեղում։
Fox News հեռուստաալիքը հայտնում է, որ տղամարդը սպառնացել է սկսել սպանել մարդկանց ուղիղ եթերում։
Նշվում է, որ Հարնյեն ձերբակալվել է առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի։