ԱՄՆ ներկայացուցիչների պալատը պատրաստվում է անցնել հեռահար աշխատանքի կորոնավիրուսի տարածման պատճառով
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը պատրաստվում է աշխատակիցների՝ հնարավոր հեռահար աշխատանքին կորոնավիրուսի բռնկման հետեւանքով: Իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակի նախապատրաստումը սկսվել էր արտասովոր հանգամանքների առնչությամբ, որոնք կապված են կորոնավիրուսի հետ, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
Ամերիկյան ֆինանսական կարգավորիչները նույնպես նախապատրաստում են ծրագրեր անկանխատեսելի հանգամանքների պարագայում, քանի որ COVID-19-ով վարակվելու դեպքեր արդեն գրանցված են Վաշինգտոնի արվարձանում, ինչպես նաեւ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում եւ Նյու Ջերսիում: Բոլոր այդ քաղաքներում կան այդ մարմինների այնպիսի գրասենյակներն ու ներկայացուցչությունները, ինչպիսի եք Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը, Առեւտրային ֆյուչերսներով առեւտրի հանձնաժողովը եւ բանկային կարգավորիչները:
Reuters-ի տեղեկություններով՝ այդ կառույցները թույլ են տալիս աշխատակիցներին ավելի հաճախ աշխատել հեռահար ռեժիմում, ինչպես նաեւ սահմանափակում են գործուղումներն ու չեղարկում համաժողովները: