Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կառավարությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
ՄիջազգայինՎրացական նախարարություններն ու գերատեսչություններն անցում են աշխատանքի արտակարգ ռեժիմի` աշխարհում եւ հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված: Այս մասին հինգշաբթի կառավարության նիստին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Կառավարության բոլոր մարմիններն անցում են աշխատանքի 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Դա հատկապես վերաբերում է առողջապահության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, կրթության նախարարությանը, արդարադատության նախարարությանը եւ, իհարկե, արտաքին գործերի նախարարությանն ու համապատասխան գերատեսչություններին եւ Ֆինանսների նախարարությանը»,- ասել է Գախարիան: