Բանկերի հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որ վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ. Փաշինյան
ՏնտեսությունԴեռեւս երկուշաբթի ԿԲ-ն համապատասխան նամակով դիմել է առեւտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետեւանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, խոսքը մասնավորապես վերաբերում է զբոսաշրջության եւ ծառայությունների մատուցման ոլորտի, ինչպես օրինակ հյուրատնային, ռեստորանային , տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող հաճախորդներին, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների քանակի նվազման հետեւանքները կարող են բացասական լինել:
«Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ: Բանկերն անհատական մոտեցմամբ, քննարկելով հաճախորդի հետ, կներկայացնեն վարկերի ժամկետները, կվեռրանայվեն մարման գրաֆիկները, տոկոսադրույքները կփոխվի արժույթը կամ կիրականացվեն նշված միջոցառումների համախումբ:
Նշված փոփոխությունների արդյունքում նախ չի վատանա հաճախորդների վարկային պատմությունը, ինչպես նաեւ վերջիններս կունենան անհրաժեշտ ռեսուրսներ հնարավոր ժամանակավոր խնդիրները հաղթահարելու նպատակով»,-ընդգծեց Փաշինյանը: