Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, վերջինս բախվել է պատնեշին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ձորակում
ՀասարակությունԱրարատի մարզում, այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Գ.-ի վարած Volkswagen Passat մակնիշի M 452 KH 48 RUS համարանիշի եւ 38-ամյա Արման Ջ.-ի Opel Astra մակնիշի 36 MD 863 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշները եւ մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը: