Երևանյան տրանսպորտի ախտահանումը պատկերող լուսանկարն ընդգրկվել է The Guardian-ի շաբաթվա լավագույն լուսանկարների ցանկում
LifestyleԵրևանյան հասարակական տրասնպորտի ախտահանումը պատկերող լուսանկարն ընդգրկվել է բրիտանական The Guardian պարբերականի շաբաթվա լավագույն լուսանկարների ցանկում:
Պարբերականը լուսանկարների շարքը ներկայացրել է «Դատարկ եկեղեցիներ և արմունկով ողջույներ» խորագրի ներքո, որում տեղ են գտել տարբեր երկրներում արված լուսանկարները՝ նվիրված նոր տեսակի կորոնավիրուսին ու դրա դեմ պայքարին:
Լավագույն քսանյակում հայտնված երևանյան լուսանկարում պատկերված է, թե ինչպես է պաշտպանիչ հանդերձանքով տղամարդն ախտահանում ավտոբուսի սրահը: Լուսանկարի հեղինակն Արթուր Հարությունյանն է:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտատարել էր, որ սկսում է ախտահանել հասարակական տրանսպորտը: Ամեն օր նախատեսվում է ախտահանել մոտ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն: