Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34-ի
ՄիջազգայինՎրաստանում կորոնավիրուսով վարակման եւս մեկ դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Այդպիսով, Վրաստանում հաստատվել է վարակման 34 դեպք: Կարանտինի մեջ է գտնվում 1008 մարդ, բժիշկների հսկողության տակ է մնում 64 պացիենտ:
«Այս պահի դրությամբ ունենք 45 պացիենտ: Երեկ 15 պացիենտ թեստ է հանձնել, 14-ի մոտ պատասխանը բացասական է եղել, միայն մեկի մոտ է դրական եղել: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մյուսների վիճակը կայուն է»,- ասել է Էզուգբայան:
Այդ կապակցությամբ մարտի 18-ից Վրաստանը երկու շաբաթով փակել է արտասահմանցիների համար սահմանները՝ բացառությամբ հատուկ դեպքերի: