Որ դեպքում է արվում է թեստավորում. պարզաբանում է Առողջապահության փոխնախարարը
ՀասարակությունԹեստավորվում արվում է, եթե անձն ունի կլինիկակայն ախտանիշներ՝ ջերմություն հազ, շնչառության դժվարություն, երկրորդ պայմանը, որ ժամանել է համաճարակաբանական առումով լարված երկրներից և երրորդ պայմանը, եթե շփում է ունեցել դրական հաստատված դեպքի հետ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ քաղաքացիները կարող են թեստավորվել:
«Քանի որ վիրուսը նոր է և շատ հարցեր վիրուսի տարածման, ախտորոշման հետ կապված վերջնական պարզաբանված չեն: Դրա համար աշխատանքների հիմքում միջազգային գործընկերների առաջարկներն ենք ընդունում»,-ասաց նա և նշեց, որ ընդլայնվում է թեստավորման ենթակա մարդկանց շրջանակը:
Փոխնախարարը նպատակահարմար չհամարեց հայտնել, թե մեկուսացված քաղաքացիները, հյուրատներում են տեղակայված:
«Մինչև այս շաբաթվա վերջ արդեն հինգ հազարից ավելի թեստ կունենանք, դա բավարար է մեր աշխատանքներն իրականացնելու համար, բայց դա չի նշանակում, որ աշխատանքներ չենք տանում, որ նոր թեստեր ձեռք բերենք, աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են, որպեսզի լրացուցիչ թեստեր ձեռք բերենք: Այս պահին մենք ապահովված ենք բավարար քանակությամբ թեստերով»,-ասաց նա:
Նունուշյանը նաև նշեց, որ հնարավոր է կորոնավիրոսով հաստատված անձը բուժման կարիք չունենա: Նա տեղեկացրեց, որ հարցեր լինելու դեպքում կարող են քաղաքացիները զանգահարել 060 838300 հեռախոսահամարով և զանգերի քանակն օրվա ընթացքում անցնում է հազարից:
Փոխնախարարն ամփոփելով՝ տեղեկացրեց, որ դրական դեպքերի թիվն այս պահին ծանր հիվանդ չկան: «Ունենք երկու թոքաբորբի դեպք, որը թեթև ընթանում է: Մնացած բոլոր հիվանդները թեթև են տանում, նույնիսկ կան դեպքեր, որ չեն ջերմում»,-ասաց նա և նշեց, որ կանխարգելիչ միջոցառումները անընդհատ են տարվում: