Արարատի մարզում ЗИЛ մակնիշի բեռնատարի գազաբալոնները լիցքավորելիս պայթել են
ՀասարակությունԱյսօր՝ մարտի 17-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին այսօր՝մարտի 17–ին, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Արտաշատ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Մարմարաշենի «կալցավոյի» հարևանությամբ գործող գազալցակայանում պայթել են ЗИЛ մակնիշի 25 ՕՍ 507 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորվող գազաբալոնները:
Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևաևքով տուժածներ չկան։ Մասիսի ոստիկանները պարզում են՝ արդյոք պայթյունի հետևանքով կան տուժածներ: