Վերանայնվում է ներկրվող ցեմենտի պետական տուրքի չափը
ՏնտեսությունՇարունակվում է ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադառնալով ներկրվող ցեմենտի պետական տուրք սահմանելու հարցին հիշեցրեց, որ անցյալ տարվա ապրիլին ԱԺ-ն ընդունել է ներկրվող ցեմենտի պետական տուրք սահմանելու հարցը, համաձայն որի մեկ տոննայի համար սահմանվել էր 14 հազար դրամ:
«Պայմանավորվել էինք, որ այդ սահմանափակումը կգործի մեկ տարի ժամկետով, սակայն ապրիլին դրա ժամկետը լրանում է: Հիմա կառավարությունն առաջարկում է ևս 3 ամսով նույն ռեժիմը պահպանել, մինչև հետո ավելի համապարփակ լուծում գտնելը»,- նիստի ամանակ ասաց Բ. Թունյանը:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի դիտարկմամբ ներկայում Իրանի Իսլամական Հանրապետությունից և մի շարք այլ երկրներից եկող ցեմենտի գները անբնական ցածր մակարդակի վրա են: Ավանեսյանի կարծիքով դա պայմանավորված է նրանով, որ իրանական ռիալը արժեզրկվել է:
«Երկրորդ պատճառն այն է, որ որոշակի սանկցիաների հետևանքով փոխվել է Իրանի տնտեսական մոդելը, և երրորդ պատճառն այն է որ իրանական տնտեսությունն այս պահին շարունակում է անկում ապրել»,- ասաց փոխնախարարը: