Մարտի 18-ին, ժամը 19-ին համազգային աղոթք կհնչեցվի առ Աստված
ՄշակույթՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր, տեղեկացնում է Մայր Աթոռը։
Ժամը 19:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքի արարողության հեռարձակմանը հնարավոր կլինի հետևել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջի, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի, ինչպես նաև «Շողակաթ» հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջերի միջոցով: