Սահմանափակվեց է ՀՀ-ՌԴ ուղղություններով օդային և ցամաքային հաղորդակցությունը
ՀասարակությունՀՀ ԱԳՆ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հնարավորին զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններից, իսկ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահպանել այլ երկրներում գործող դիվանագտական ներկայացուցչությունների հետ: Պարբերաբար զանգահարել այնտեղ գործող թեժ գծերի հեռախոսահամարներին, որոնք գործում են 24 ժամյա ռեժիմով: Հեռախոսահամարները հասանելի են նաև վայբեր, վոդսափ հավելվածների միջոցով:
Այն երկրներում, որտեղ ՀՀ-ն չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, ապա ԱԳՆ-ից տեղեկացնում են կապ հաստատել ՀՀ ԱԳ նախարարության հետ, շուրջօրյա գործող թեժ գծի միջոցով: Այն ևս հասանելի է վայբեր և վոդսափ հավելվածների միջոցով՝+374 55 620 111 հեռախոսահամարի միջոցով:
Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ և ՌԴ կառավարությունների որոշումները, որոնցով սահմանափակվում են երկու երկրների միջև ցամաքային և օդային հաղորդակցությունը, որը, սակայն, չի վերաբերում երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացմանը:
Այս որոշումներով ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, բայց ՀՀ-ում գտնվելու օրինական հիմք ունեցող այլ երկրների քաղաքացիները իրավունք ունեն, կարող են վերադառնալ Հայաստան: