Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին

Շփու­մը կհասց­վի նվազագույնի, կնվա­զեն կո­ռուպ­ցի­ոն ռիս­կե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Քաղաքացիական կացության ակտերի մասին», ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ Ըստ նախագծի՝ ձևավորվելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նոր համակարգ, որտեղ որոշում կայացնող աշխատակցի և դիմողի միջև շփումը հասցվելու է մինիմալ անհրաժեշտության, նվազեցնելով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկ: 

Նախատեսվում է նաև քաղաքացիների սպասարկման ոլորտն ապահովել բարձր որակավորման մասնագետներով, փոփոխություններ կատարելով հաստիքացուցակներում՝ նվազեցնելով դրանց թվաքանակը և բարձրացնելով աշխատավարձերը: Արդարադատության նախարարության համակարգում նախատեսվում է ստեղծել քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոններ (Front office), օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման գործառույթով, իսկ դիմումների ուսումնասիրությունն իրականացվելու է գործակալության կողմից (Back office):

Ի՞նչ պատկեր ունենք ներկայումս։ 2003 թվականի դեկտեմբերի 18-ին կառավարության կողմից ընդունվել է «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները համայնքների ենթակայությանը հանձնելու մասին» որոշումը, որը ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 1-ից: 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման արդյունքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ձևավորվել է սպասարկման որակի բարձրացման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման ոչ արդյունավետ երկաստիճան համակարգ, որտեղ արդարադատության նախարարությանը փաստացի վերապահվել է համայնքային ենթակայությանը հանձնված ՔԿԱԳ տարածքային մարմինների նկատմամբ մեթոդական ղեկավարումը և նրանց գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողությունը, մինչդեռ կարգապահական կանոնների պահպանումը փոխանցվել է համայնքներին: 

Այս տարիների ընթացքում ձևավորված համակարգի արդյունքում ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից քաղաքացիների սպասարկման որակի նկատմամբ հասարակությունում ձևավորվել են ոչ դրական կարծրատիպեր, կարծում են գերատեսչությունում։ 

Ընդ որում, 16 տարվա ընթացքում փաստացի որևէ ՔԿԱԳ տարածքային մարմնի ղեկավար կամ աշխատակից չի ենթարկվել համայնքի ղեկավարի կողմից խիստ կարգապահական տույժերի: Արդարադատության նախարարության կողմից ներկայացված առաջարկությունները՝ այս կամ այն ՔԿԱԳ տարածքային մարմնի ղեկավարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, որպես կանոն, ավարտվել են նվազ կարգապահական տույժերի կիրառմամբ, որի արդյունքում ձևավորվել է ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատակիցների «պատասխանատվության չենթարկվելու, անձեռնմխելիության» մթնոլորտ:

 Ստեղծված իրավիճակում արդարադատության նախարարությունը՝ որպես ոլորտը կանոնակարգող, քաղաքականությունը մշակող մարմին, որը ներկա պահին ունի բազմաթիվ ծրագրեր ուղղված քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, դրա համապատասխանեցմանը ժամանակակից պահանջներին, որպեսզի քաղաքացիները ստանան որակյալ խորհրդատվություն, որտեղ որոշում կայացնող և քաղաքացի շփումն առավելագույն կնվազեցվի, կարող է իրականացնել բացառապես համակարգային ամբողջական փոփոխության՝ յուրաքանչյուր աշխատակցի կողմից կատարված գործողության կամ անգործության հետևանքով խիստ պատասխանատվության արժեհամակարգի ձևավորման արդյունքում:

Այս նախագծով նախարարությունն առաջարկում է որպես քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ամբողջական համակարգային փոփոխության առաջին փուլ, Երևանին հանձնված թվով 9 ՔԿԱԳ տարածքային մարմինները վերակազմավորել արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի կենտրոնների (Front office)՝ օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման և գործակալության (Back office) կողմից դիմումների ուսումնասիրության արդյունքում ձևավորված թղթային ձևաչափով փաստաթղթերի փոխանցման լիազորություններով: 

Տվյալ համակարգի առկայության դեպքում սպասարկման կենտրոնների բոլոր աշխատակիցների գործունեությունը գտնվելու է արդարադատության նախարարության անմիջական վերահսկողության ներքո և մշտադիտարկման տակ:

 Նախագծի ընդունման արդյունքում Երևանում ձևավորվելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նոր համակարգ, որտեղ որոշում կայացնող աշխատակցի և դիմողի միջև շփումը հասցվելու է մինիմալ անհրաժեշտության, նվազեցնելով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկ: Նախատեսվում է նաև ուշադրություն դարձնել բարձր որակավորում ունեցող մասնագետներով ոլորտը համալրելու անհրաժեշտությանը, փոփոխություններ կատարելով հաստիքացուցակներում, ավելի կոնկրետ նվազեցնելով աշխատողների թվաքանակը և բարձրացնելով աշխատավարձերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան