Իրանում ժամը մեկ 50 մարդ է վարակվում, ամեն 10 րոպեն մեկ 1 մարդ է մահանում. Իրանի ԱՆ
ՄիջազգայինԻրանում բժիշկներն ամեն 10 րոպեն կորոնավիրուսի հետեւանքով մեկ 1 մահ են գրանցում: Նման տվյալներ է ներկայացրել երկրի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ դեպարտամենտի ղեկավար Քիյանուշ Ջահանպուրը:
«Վերջին տվյալների համաձայն՝ ամեն 10 րոպեն մեկ 1 մարդ է մահանում, ժամը մեկ 50 մարդ է վարակվում»,- նրա խոսքը մեջբերում է IRNA-ն:
Իրանի ԱՆ-ն փետրվարի 19-ին հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Դեպքերը հայտնաբերվել են Կում քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում վարակվածների թիվը հասնում է 17361-ի, մահացել է առնվազն 1135 մարդ:
Մարտի 20-ի գիշերը կայանալիք Նովրուզի տոնակատարությունը չեղարկվել է: Դրանից հետո ավանդաբար իրանցիները երկրի տարածքում ճամփորդում էին՝ նշելով տոնը: Իշխանությունները Իրանի քաղաքացիներին կոչ են արել այս տարի նման ճամփորդություններից խուսափել: