Վրաստանում որոշել են փակել բոլոր առևտրային կենտրոնները
ՄիջազգայինՎրաստանի իշխանությունները որոշում են կայացրել փակել բոլոր առևտրային կենտրոնները, բացի մթերային խանութներից, դեղատներից և բենզալցակայաններից:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան՝ նշելով, որ դա արվում է «սոցիալական հեռավորությունն» ապահովելու և կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
«Մենք ստիպված ենք անել հետևյալ քայլերը. բոլոր առևտրային կառույցները, բացի մթերային խանութներից, դեղատների ցնցերից, բենզալցակայաններից, փոստային ցանցից և բանկային հատվածից պետք է փակվեն»,- ասել է Գախարիան ճեպազրույցի ժամանակ:
Վրաց վարչապետը չի բացառել որ երկրում շուտով կարող է արտակարգ դրություն սահմանվել:
Վրաստանում ներկա պահին փակ են դպրոցները, մանկապարտեզները, սրճարանները, ռեստորանները, թատրոնները և բոլոր վայրերը, որոնք կարող են մարդկանց հավաքատեղի դառնալ: