Չինաստանում 3-րդ օրն անընդմեջ COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել, կորոնավիրուս է հայտնաբերվել միայն երկիր ժամանածների մոտ
ՄիջազգայինԵրրորդ օրն անընդմեջ Չինաստանի տարածքում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվում միայն երկիր ժամանածների մոտ, երկրի տարածքում միմյանց վարակման նոր դեպքեր չեն գրանցվել:
Նախօրեին Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 41 նոր դեպք է գրանցվել, բոլորը` երկիր ժամանածների մոտ, հայտնում է korrespondent.net-ը` Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովին հղումով: 14 հիվանդ է հայտնաբերվել Պեկինում, Շանհայում` 9-ը, Գուանդուն նահանգում` 7, Ֆուցզյանում` 4, Չժեցզյանում, Շանդունում, Շենսիում` 2-ական, Սիչուանում` 1:
Ընդհանուր առմամբ, նոր տեսակի կորոնավիրուսից երկրում մահացել է 3255 մարդ: Այժմ բուժվում է մոտ 6000 մարդ, 1900-ի վիճակը ծանր է: Ավելի քան 71 700 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից:
Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: