Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութ Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»

Վալենկաներ. արդյո՞ք դրանք նորից մեծ ժողովրդականություն կվայելեն

Այսօր կոշիկների խանութները առաջարկում են կոշիկների, կրկնակոշիկների, ճշտքավոր կոշիկների և այլ ոտնամանների հսկայական բազմազանություն: Բայց կան հատուկ ձմեռային կոշիկներ, որոնք կրել են նույնիսկ հին ժամանակներում: Դրանք տաք ռուսական կոշիկներն են՝ վալենկաները: Վալենկան թաղիքից տաք ոտնաման է, կաճյակ: Այն պատրաստվում է ոչխարի՝ հատուկ գործընթացով մամլման ենթարկված բրդից: Վալենկաները կրում են ձմռանը, այն ժամանակ, երբ ձյունը սառնաշունչ եղանակի պատճառով չոր է, բացի դա, խոնավ եղանակին այդ կոշիկները կարելի է կրել կրկնակոշիկներով, որոնք պաշտպանում են վալենկաները թրջվելուց: Իհարկե, պարզ է, որ հայաստանյան տաք ձմեռների ժամանակ վալենկաներ կրելն ավելորդ է, բայց այնպես էլ չէ, որ հայերը ծանոթ չեն ոտքերը տաք պահող ռուսական այդ կոշիկներին: 

Ընդհանրապես, չնայած համարվում է, որ այդ թաղիքե ոտնամանները բուն ռուսական ծագում ունեն, բայց իրականում դրանք ընդունված են եվրասիական շատ ժողովուրդների համար: Վալենկաների ստեղծման պատմությունը սկսվել է 2,5 հազարամյակ առաջ: Ալթայի լեռներում հայտնաբերված թաղիքե կոշիկները թվագրվում են հենց այդ ժամանակաշրջանին: Վալենկա ստանալու մեթոդը Ռուսաստանի տարածք է մտել Ասիայի երկրներից: Ռուսները տեսել են վալենկաները մոնղոլթաթարների արշավանքների ժամանակ: 

Մոնղոլներն ունեցել են վալենկաների նման կոշիկներ, որոնք կոչվել են «պիմա»: Համաձայն վալենկաների առաջացման պատմության, Ռուսաստանում դրանց զանգվածային արտադրությունը սկսվել է միայն 18-րդ դարում: 

Դա տեղի է ունեցել Միշկին քաղաքում որտեղ ներկայումս կա վալենկաների թանգարան: ժամանակին վալենկաների ստեղծման գործընթացը այնպես է կատարելագործվել, որ սկսել են ստեղծել ամբողջական, միակտոր վալենկաներ: Այդ ժամանակվանից ի վեր վալենկաները Ռուսաստանում մեծ տարածում են գտել: 

Ամբողջ երկրում բացվել են արտադրամասեր, որոնք մասնագիտացած են եղել նման կոշիկների արտադրության մեջ: Իրականում վալենկաների ստեղծման գործընթացը շատ ժամանակատար է: Նախ պետք է բուրդը նախապատրաստել` լվանալ, մաքրել և գզել այնքան, որ դառնա փափուկ: Նախկինում դա արվել է ձեռքով, իսկ ավելի ուշ սկսել են օգտագործել հատուկ սարքավորումներ: 

Դրանից հետո բուրդը որոշ ժամանակ տեղադրվում է աղի տաք լուծույթում, ապա կոշիկի կաղապարի վրա, և սկսում են ծեծել մինչև ցանկալի չափին հասցնելը: Վալենկայի առանձնահատկությունը, որը միշտ էլ զարմանք է առաջացնում, այն է, որ այն ընդհանրապես կարեր կամ միացման մասեր չունի, այն միաձույլ է, և միայն ուշ մաշվելու նպատակով երբեմն դրան ռետինե ներբան են սոսնձում: Վալենկաներն իրենց երկար պատմության ընթացքում շատ տարբեր անուններ են ունեցել, օրինակ՝ վալենցիներ, չեսանկներ, կատանկներ: 

Նշենք նաև, որ այդ կոշիկները ժամանակին հասանելի են եղել միայն մեծահարուստներին: Վալենկաները համարվել են ձմռան լավագույն նվերներից մեկը: Այդ կոշիկները նույնիսկ հատուկ խնամք են պահանջել, այնպես որ, դրանց միշտ հետևել են, որպեսզի հնարավորինս երկար ծառայեն իրենց տիրոջը և անգամ ժառանգաբար անցնեն սերնդեսերունդ:

 Իրականում վալենկաները համարվում են հիգիենիկ կոշիկներ: Բանն այն է, որ ոչխարի բուրդը, որից պատրաստվում է այն, ներծծում և գոլորշիացնում է խոնավությունը, և դա դրականորեն է ազդում ոտքերի, հոդերի և ջլերի ցավերի դեպքում: 

Բացի այդ, վալենկաների մեջ ոտքերն ազատ են, կարծես շնչում են և չեն դեֆորմացվում: Ներկայումս այս զարմանահրաշ կոշիկները հյուսիսային ցուրտ կլիմա ունեցող երկրներում նորից ձեռք են բերում ժողովրդականություն: Խանութներում նման կոշիկների բազմազանություն է նկատվում, և յուրաքանչյուր գնորդ կարող է գտնել իր ճաշակի վալենկա: Վալենկաները սկսել են պատրաստել բազմաշերտ, ասեղնագործությամբ, կրունկներով, կարճ, բարձր, մորթուց և նույնիսկ ժանյակապատ: Այսինքն, առկա են նախադրյալներ, որ մարդիկ նորից սկսեն կրել այս հարմարավետ և օգտակար ավանդական կոշիկները:

 

Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա ՅոլյանԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԱլիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԱյս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա ԿոստանյանՆիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում«Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՅունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտերԱդրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ Ենգոյան