Հայաստանում աշնանացան ցորենի բերքահավաքը կկազմի 155 հազար տոննա․ Էկոնոմիկայի նախարարություն
ՏնտեսությունԱշնանացանի ցորենի բերքահավաքը կկազմի 155 հազար տոննա։ Այդ մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։
Նրա խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանում պարենամթերքի հետ կապված խնդիրներ չեն լինի։
«Այսօր դեպի Հայաստան է ուղեւորվել 2 բեռնատար ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրը բեռնված է 20 տոննա ցոներով»,-հավելել է նա։