Ռուսաստանում մահացել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված պրոֆեսոր-համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը․ Московский комсомолец
ՄիջազգայինՈւրբաթ երեկոյան Մոսկվայի «Նովոմոսկովսկիյ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը, գրում է Московский комсомолец-ը։
Ըստ հաղորդման՝ 69-ամյա կինը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 23-ին։ Նա ունեցել է բարձր ջերմություն և շնչառական դժվարություններ։ Ուրբաթ նրան տեղափոխել են Կոմունարկա գյուղի հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել է COVID-19-ի ախտորոշումը։ Մի քանի ժամ անց Հասրաթյանը մահացել է։ Բժիշկները ճշտում են՝ արդյոք կորոնավիրուսն է եղել նրա մահվան պատճառը։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում կինը չի մեկնել արտասահման և շփում չի ունեցել կորոնավիրուսով վարակակիրներ հետ։
Արփիկ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտների բուժման ոլորտի նշանավոր մասնագետ:
Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 597,458 մարդ, 27,370 մարդ մահացել է: