Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան

Փողն ամենազոր չէ, կամ` սթափվելու ժամանակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան հաճախ են մեզանից շատերը լսել այն միտքը, որ փողը մութ տեղը լույս է տալիս: Փողի զորության, դրա հարցեր լուծելու կարողության մասին միշտ ենք խոսում, հատկապես երբ ինչ-որ մեկիս կյանքում դժվարին պահ է լինում, երբ թվում է, որ փող ունենալու դեպքում կկարողանայինք ծագած բոլոր խնդիրներին լուծում տալ: Ամեն ինչ սկսվում է՝ ա՜յ, եթե մի միլիոն դոլար ունենայի, գիտես` ինչե՜ր կանեի: Բայց եթե նման ցանկություն հայտնողին հարցնես, թե ինչի վրա կծախսի այդ գումարը, գուցե չկարողանա հստակ պատասխանել:

Հատկապես վերջին օրերին էլ ավելի եմ համոզվում` փողն իրականում առոչինչ է: Այն հրաշալի գործիք է հարցեր լուծելու, ճանապարհ հարթելու համար, բայց անգամ նա ամենազոր չէ: Իրականությունը բոլորովին այլ է: Աշխարհում հազարավոր մարդիկ են մահանում ամենատարբեր պատճառներով՝ հիվանդություններ, ավտովթարներ և այլն: Ինչպես ժողովուրդն է ասում, մահը մեծ ու փոքր, հարուստ ու աղքատ չի հարցնում: Մարդիկ կորցնում են իրենց սիրելիներին, որդիներին ու ծնողներին, և համաձայնեք՝ պատրաստ են ամեն ինչ զոհաբերել թեկուզ հանուն մեկ հանդիպման նրանց հետ: Մարդիկ ոչ միայն մարդկանց են կորցնում, այլ նաև փողը, այն փողը, որը մեծ դժվարությամբ, բայց հնարավոր է նաև հեշտությամբ են վաստակել՝ տարբեր մարդկանց դեպքում տարբեր է, գուշակել չենք կարող: 

Բայց, այո՛, հենց մեր սիրելիներին կորցնելու պահերին ենք սկսում արժևորել մեր կյանքը, մարդկանց, հասկանալ ու մեկնաբանել մեր արարքները, այլ կերպ նայել մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Վերջերս համատեղ ջանքերով հսկայական գումար հավաքվեց Հայաստանում փոքրիկ աղջկա սիրտը վիրահատելու համար: Բարդ և եզակի վիրահատությունը կայացավ, սակայն, ավաղ, աղջնակը երկար չապրեց: Փողը մութ տեղը լույս տվե՞ց: Բոլորովին: Փողի առկայությունը ծնողների գուցե վերջին հույսն էր, վերջին հնարավորությունն իրենց փոքրիկի կյանքը փրկելու համար: Բոլորս էլ այլ արդյունք էինք ակնկալում, բայց դա արդեն մեր ուժերից վեր էր: 

 

Սա բոլորովին էլ այն մասին չէ, որ փողը բացարձակ կարևորություն չունի մեր կյանքում: Բնավ: Ես, օրինակ՝ այն մարդկանցից չեմ, որոնք ասում են, թե փողը ձեռքի կեղտ է: Գրպանումդ դրա առկայությունը մի տեսակ ինքնավստահություն է տալիս, դրա լինելիությունը տանը՝ մի տեսակ ապահովություն, որ եթե նեղ օր լինի, գոնե ժամանակավորապես կկարողանաս առաջին անհրաժեշտության հարցեր լուծել, Աստված մի արասցե, հիվանդանոց գնալու անհրաժեշտություն լինի, վստահ կլինես, որ ոչ մեկի դուռը թակելու անհրաժեշտություն չկա:

Այս օրերին ամբողջ աշխարհում տարածված համաճարակն իր ճանկերի մեջ է առնում ոչ միայն «հասարակ մահկանացուներին», ինչպիսին սովոր ենք հաճախ մեզ անվանել, այլ նաև նրանց, ովքեր, շատերիս կարծիքով, այս աշխարհում որևէ խնդիր չունեն, քանի որ հարուստ են: Վիրուսի վարակակիրներ են օսկարակիր դերասաններ, աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, հանրահայտ բժիշկներ, տարբեր ոլորտներում հանրահռչակ մարդիկ: Ինչո՞ւ իրենց ունեցած փողով նրանք այսօր չեն կարողանում շրջանցել այդ վարակը: Կարծում եմ՝ ակնհայտ է այս հարցի պատասխանը: Որովհետև փողը, որ մարդիկ վաստակում են արդար կամ անազնիվ ճանապարհով, ամենազոր չէ: 

Այն այսօր կա, իսկ վաղը` տնտեսական մի հզոր ճգնաժամ, և դու այլևս միլիարդատերից վերածվում ես կա՛մ միլիոնատերի, կա՛մ էլ սովորական վիճակագրական քաղաքացու: Փողն ամեն ինչ չէ, այն ընդամենը գործիք է՝ կրթություն ստանալու, սնվելու, հագնվելու, տարրական պահանջմունքներ բավարարելու համար: Այո՛, դրա բացակայությունը «կապում է» մեր ձեռքերը, չենք կարողանում խնդիրներին լուծում տալ, բայց դրա առկայությունը, երբ շատ ավելի կարևոր բաներ չունենք, հավասար է զրոյի: Մեղք չգործենք, փողը բարձրագույն արժեք չէ:

 

Գուցե այս համաճարակը սթափության հերթական կոչը կարող է լինել: Ի վերջո, ցանկացած նման փորձություն հնարավորություն է մեր կյանքը վերափոխելու, ամեն ինչ ծանրութեթև անելու, շատ խնդիրների ավելի գիտակից մոտենալու համար: Ասում են՝ տարբեր տվյալներով Չինաստանում ավելացել է ամուսնալուծությունների թիվը: Արդյո՞ք սա ահազանգ չէ, որ մարդիկ այնքան քիչ են շփվում իրար հետ ու ճանաչում մեկմեկու, որ երկար ժամանակ իրար հետ նույն տարածքում մնալուց հետո հասկանում են, որ այլևս չեն կարող միասին ապրել: Արդյո՞ք նույն ճգնաժամն այսօր չի կարող թակել նաև մեր դուռը:

Տանը մնալն արդեն շատերիս է նյարդայնացնում: Ո՞վ կմտածեր, որ տնից դուրս գալու ու, ասենք, աղբը թափելու կամ էլ խանութ գնումների գնալու համար ստիպված ես լինելու թերթիկ լրացնել: Այսօր հատկապես սկսել ենք արժևորել մեր շփումները, ի վերջո, մեզանից քանի՞սը փողով կփոխարինի իր երևանյան զբոսանքները կամ էլ հայաստանյան արշավները, զրույցը ծնողների ու ընկերների հետ, երեխաների աշխույժ ձայնը շենքի հարակից այգում: 

Ինքնամեկուսացման մի քանի օրերին մի միտք է անընդհատ պտտվում գլխումս՝ հետո՞, օրեր ու ամիսներ հետո շարունակելու ենք նո՞ւյն կերպ ապրել, որևէ բան մեր կյանքում չի փոխվելո՞ւ, թե՞, այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում շատերի համար գալու է մեր ապրած կյանքի, մեր հավատքի, մեր դավանած արժեքների վերարժևորման ժամանակը: Չեմ ուզում հավատալ, որ երբ փորձությունն ավարտվի, հաջորդ առավոտյան կարթնանանք նախկին՝ իրար չլսելու, իրար չհարգելու, մեկս մյուսիս տեղի-անտեղի վիրավորելու մթնոլորտում: Հուսանք, որ ինչ-որ բան կփոխվի: Սթափվել է պետք, հետո կարող է ուշ լինել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան