«Գազպրոմ»-ը ուզում է գազի գինը բարձրացնել 36 տոկոսով
Տնտեսություն«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, գազի նոր սակագների սահմանման կամ վերանայման համար: Այս մասին հայտարարությունը տեղադրված էՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։
Բացի այդ, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է, մինչդեռ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է այդ սակագինը դարձնել 135,909.6 դրամ։