Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան


«Քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը խարխլ­ված է, չու­նենք զսպում­նե­րի և հա­կակ­շիռ­նե­րի հա­մա­կարգ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Բալանսավորված խորհրդարան, ժողովրդավարություն, պառլամենտական ընթացակարգեր: Սրանք այն կարևոր բաղադրիչներն են, որոնց բացակայությունը զգացվում է հերթական որոշումների ու դրանցով պայմանավորված քննարկումների ժամանակ: Նախօրեին տեղորոշման և զանգերի վերահսկման վերաբերյալ նախագիծը ԱԺ մեծամասնության կողմից ընդունվեց առանց ընդդիմության, թեպետ ընդդիմությունը ժամեր առաջ տապալել էր նախագծի ընդունումը: 

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանն այս համատեքստում առաջին հերթին ֆիքսում է ոչ թե պառլամենտարիզմը, այլ պետության կառավարման ժողովրդավարական բնույթը:

«Անգամ այնպիսի երկրներում, որոնցում նախագահական կառավարման համակարգ է, և այդ առումով օրինակ կարող է լինել Ֆրանսիան, չէր պատահի այն, ինչ նախօրեին տեղի ունեցավ մեր խորհրդարանում:

Մենք գործ ունենք հատկապես ժողովրդավարական էթիկայի և ընթացակարգերի հետ: Այստեղ հարցը նաև պառլամենտական ընթացակարգերի, գործընկերոջ նկատմամբ հարգանքին է վերաբերում: 

Նախ՝ պատգամավորներին նիստի մասին պետք է ծանուցել այնպես, որ նրանք պատրաստվելու և ներկայանալու ժամանակ ունենան, իսկ մամուլում առկա տեղեկությունների համաձայն, ընդդիմադիր խմբակցություններին տեղեկացրել են հենց նիստը սկսելու պահին, ինչը, բնականաբար, գործընկերային չէ և անհասկանալի նպատակ է հետապնդում: 

Ի վերջո, եթե հավել յալ աղմուկից խույս տալու, ընդդիմադիրներին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ թույլ չտալու խնդիր էր դրված, ապա այս քայլով նրանք ավելի մեծ աղմուկ ստեղծեցին և իրենց ընդդիմախոսներին խոսելու նոր առիթ տվեցին: Առհասարակ ժողովրդավարությունն այն մեծամասնության կառավարումն է, որը չի անտեսում փոքրամասնության շահերը:

 Եթե ընդդիմությունը խորհրդարանում փոքրամասնություն է և, փաստացի, չի կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, դեռ չի նշանակում, որ նրանց նկատմամբ պետք է ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Այսինքն, մենք մի կողմից ունենք վերոնշյալ ընթացակարգի, մյուս կողմից՝ արդեն դիսկուրսի խնդիրը: Այսինքն, թե ինչպես են ցանկանում հիմնավորել կառավարության առաջարկը և ինչպես են փորձում հակադրվել ընդդիմադիրներին: Եվ այս առումով ընդդիմադիրների հասցեին ԱԺ ամբիոնից անգամ թափթփուկ որակմանն ականատես եղանք, ինչն անընդունելի է: 

Բայց սա, թերևս, նոր խնդիր չէ, և այն չի վերաբերում միայն պատգամավորներին: Սա առհասարակ լայն քաղաքական մշակույթի հարց է, որը բնորոշ է ինչպես երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչներին, պատգամավորներին, այնպես էլ ընդդիմությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Մաթևոսյանը: 

Այս համատեքստում նա մեկ այլ հանգամանք առանձնացրեց. «Այն մարդիկ, որոնք պատգամավոր են դարձել հեղափոխության արդյունքում, չունեն կուտակած քաղաքական կապիտալ, քաղաքական փորձ, հենց այսպիսի ճգնաժամային իրավիճակներում չեն դիմանում և տրվում են էմոցիաներին, պիտակավորումներին: 

Այսինքն, այս ամենը բնորոշ է հատկապես ոչ փորձառու քաղաքական գործիչներին, ինչը ևս նորություն չէ: Մենք գիտենք այս ամենի պատճառները, ընթացքը, և այդ ամենը մեր աչքի առաջ է տեղի ունեցել»: Ինչ վերաբերում է քաղաքական մեծամասնության պահվածքին, երբ ժամերի ընթացքում նաև հայացքներ ու մտքեր փոխվեցին, փորձագետը նկատեց. 

«Ըստ իս՝ նախնական անհամաձայնություններն ավելի շատ վկայում են այն մասին, որ առաջարկը կառավարության կողմից հապճեպ է ներկայացվել և դեռևս հասկանալի չի եղել բոլոր պատգամավորներին: Նրանց հետ բավարար չափով տեղեկատվական կամ գուցե բացատրական աշխատանք տեղի չի ունեցել, որպեսզի հասկանան, թե ինչպիսի վարք պետք է ցուցաբերել: 

Արդյունքում նրանցից ոմանք փորձել են հնարավորինս ազատ գործել: Իսկ հետագայում, երբ քվեարկությունը ձախողվեց, հասկանալի դարձավ, որ այժմ չպետք է նման ազատական գաղափարների տրվել, պետք է միահամուռ քվեարկել: Այսինքն, քաղաքական խնդիր դրվեց, ըստ որի՝ այդ նախագիծը պետք է անցկացվի, և պատգամավորերն էլ գործեցին ըստ այդմ: Սա տրամաբանական է, քանի որ պատգամավորներից շատերը պատգամավոր են դարձել հենց հեղափոխության քաղաքական կապիտալի հաշվին, նրանք սեփական քաղաքական կապիտալ չունեն և, հետևաբար, ընդդիմանալու և հակադրվելու ևս ռեսուրս չունեն: Եվ այս դեպքում եթե վերևից հստակ քաղաքական խնդիր է դրվում, նրանք գործում են այնպես, ինչպես պետք է գործեն»: 

Դավիթ Մաթևոսյանը միանձնյա քաղաքական համակարգի մասին է մատնանշում: «Մեր երկրում քաղաքական համակարգը հեղափոխությունից հետո փաստացի լուծարվել է, և կա միայն քաղաքական կապիտալ ունեցող մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը: Եվ, հետևաբար, նրա լեգիտիմությունն այնքան բարձր է, որ իր իշխանության և խմբակցության ներսում որևէ մեկը չի կարողանում ընդդիմանալ նրան: Սա ակնհայտ էր և այլ կերպ լինել չէր կարող, քանի որ հեղափոխությունը ենթադրում է նաև այսպիսի վնասներ: 

Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կշտկվի: Եթե հաջորդ ընտրություններում կարողանանք ավելի բալանսավորված խորհրդարան, ավելի կայացած քաղաքական համակարգ ունենալ, գուցե որոշակի զսպումների և հակակշիռների համակարգ ստանանք: 

Բայց այս պահին այդ ամենը բացակայում է, չկա և չի կարող լինել, քանի որ տեղի է ունեցել հեղափոխություն, և ամեն ինչ պետք է հենց այդ տրամաբանության ներքո դիտարկել»,-ընդգծեց մեր զրուցակիցը

Նա շեշտեց, որ խնդիրը չի վերաբերում միայն ներկայում ստեղծված իրավիճակին. «Պետք է հիշել, որ գրեթե երկու ամիս առաջ ԱԺ բերվեց Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման նախագիծը: Նույն պատկերը մոտավորապես նաև այդ օրերին էր, երբ որոշ անձինք դեմ էին նշվածի իրականացմանը , բայց, ի վերջո, հանրաքվե անցկացնելու որոշում ընդունվեց: Սա նման անկայուն վիճակի օրինակներից մեկն է: Այսինքն, սա կարծես օրինաչափություն է դառնում, ինչը, իհարկե, բացասաբար անդրադառնալու ներուժ ունի: Կանդրադառնա, թե ոչ, այս պահին չենք կարող ասել, քանի որ ապագայի հետ է կապված: Այդուհանդերձ, ցանկացած իշխանություն հնարավորինս շատ վերահսկելու գայթակղություն ունի: Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը սեփական իշխանության պահպանումն է, և այս առումով նաև վառ օրինակներ կան: Օրինակ՝ Հունգարիայում վերջերս արտակարգ դրության հանգամանքն օգտագործվեց իշխանությանը վերահսկողական ավելի մեծ լծակներ տրամադրելու համար: Այսինքն, քաղաքականության էությունը հենց այսպիսին է: Նմանատիպ օրենքներ ստեղծելիս պետք է ստեղծվեն հստակ երաշխիքներ, որոնք անգամ ցանկության դեպքում իշխանությանը թույլ չեն տա այդ օրենքներն ի չարս օգտագործել: Բայց մեր քաղաքական համակարգը խարխլված է, չունենք զսպումների և հակակշիռների համակարգ: Այս պարագայում, ցավոք, մնում է իշխանությունների բարի կամքի հույսը»:

Փորձագետը շեշտեց՝ առհասարակ բոլոր երկրներում իշխանությունը կարծում է, թե միշտ ճիշտ է. «Իշխանությունը կարողանում է ընդդիմությանը լսել միայն այն պարագայում, երբ ստիպված է, երբ այլ տարբերակ չունի: Այսինքն, եթե հնարավոր է միանձնյա գործել և դրանից չունենալ քաղաքական կորուստներ, իշխանությունը միշտ գործելու է այնպես, ինչպես իրեն է հարմար: Այն քաղաքական իրավիճակը, այն համակարգը, որն այժմ առկա է մեզ մոտ, իշխանություններին ամբողջությամբ թույլ է տալիս գործել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: 

Բայց սա, իհարկե, կարճաժամկետ կոնտեքստում: Այլ է հարցը երկարաժամկետ առումով. երբ ամեն անգամ ինչ-որ նոր որոշում են կայացնում, որը թերի է, սխալ ու որի շուրջ որոշակի աղմուկ է բարձրանում, այս հանգամանքները բացասական էմոցիաներ են առաջացնում: Այս ամենը հավաքվում, կուտակվում է և ինչ-որ մի օր իր քաղաքական արտահայտությունն է ունենում:

 Հիշենք, որ նախկին իշխանություններն էլ էին շատ դեպքերում միայնակ գործում: Նրանք ունեին մեծամասնություն ու կարծում էին, որ միշտ ճիշտ են ու ոչինչ չի կարող բեկանել իրենց իշխանությունը: 

Բայց պատմությունը ցույց տվեց, որ փոքր-փոքր կուտակումները հավաքվում են և մի մեծ քաղաքական իրադարձության ժամանակ շատ ուժեղ և կոպիտ ձևով են արտահայտվում: Հետևաբար, կարծում եմ, կարճաժամկետ հատվածում ոչինչ չի խանգարելու իշխանություններին միանձնյա գործել, սակայն այդ ամենն իր հետևանքներն է ունենալու երկարաժամկետ հատվածում: Երկարաժամկետ հատվածն այս պարագայում հերթական խորհրդարանական ընտրություններն են լինելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա