Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի
ՍպորտԹենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչ Լաուն-թենիսի եւ կրոկետի համաանգլիական ակումբը հայտարարել է այս տարի մրցաշարը չեղարկելու մասին։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։ 1945 թվականից հետո սա Ուիմբլդոնի մրցաշարի առաջին չեղարկումն է։
Ակումբը նշում է, որ Ուիմբլդոնի 134-րդ մրցաշարը կանցկացվի 2021թ․ հունիսի 28-ից հուլիսի 11-ը։
Այս տարի մրցաշարի մեկնարկը նախատեսված էր հունիսի 29-ին։