Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»


Ֆրանսիական հումորը եւ կորոնավիրուսը․ RFI

Հասարակություն

Ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսի պանդեմիան ոչ միայն խուճապի, այլ նաեւ ծիծաղի առիթ է դարձել: Մակարոնեղենի եւ զուգարանաթղթի հետ կապված աժիոտաժը, ինքնամեկուսացումն ու դրա հետեւանքները հումորի թեմա են դարձել: Ինչպես ասել է Չառլի Չապլինը, հումորն ուժեղացնում է ինքնապաշտպանության բնազն ու պաշտպանում հոգեկան առողջությունը: RFI-ի ռուսական ծառայությունն առանձնացրել է այդ թեմայով սոցցանցերում տարածված ֆրանսիական հումորը.

Մեր դարաշրջանի հեգնանքն այն է, որ երկիրը կանգնել է այն ժամանակ, երբ այն ղեկավարում է «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը: 

***

Վերջապես որոշեցի մաքրել տունը, սակայն ոչ ոք հյուր չի գա: 

***

Եթե դու ժլատ ես, ապա հյուր կանչելու ճիշտ ժամանակն է: 

***

Իմ կարանտինը լավ է անցնում. ես սկսել եմ լցոնել ոսպը: 

***     

Երբ այս պատմությունն ավարտվի, մոտակա կես տարին ընկերներդ քեզ կհրավիրեն մակարոնեղեն ուտելու, իսկ նրանց նվեր զուգարանաթուղթ կտանես: 

***

Ես զուգարանաթուղթ եմ սառեցրել… 

***

Ժամանակ առ ժամանակ մի մոռացեք ջինս հագնել, գիշերազգեստը կարող է խաբուսիկ լինել: 

***

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ հարսանիքները չեղարկվում են: Իսկ նրանց համար, ովքեր արդեն ամուսնացած են, ամեն ինչ ուժի մեջ է: Այնպես որ, պինդ կացեք, տիկնայք եւ պարոնայք:    

***

Նրանք, ովքեր պետք է ամուսնանային այս ամիս, իմացեք, որ կյանքը ձեզ երկրորդ շանսն է տալիս:     

***

Այս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ կրկին պատժվում են տղամարդիկ. վերջացավ բարեր, ռեստորաններ գնալը, իսկ կանայք նախկինի պես իրենց սովորական գործն են անում՝ տուն հավաքել, արդուկ անել, լվացք անել:

***

Այդ վիրուսը վստահաբար կանայք են հորինել: Մի հարվածով փակեցին ամեն ինչ՝ բարերը, ֆուտբոլային առաջնությունները, եւ տղամարդկանց ստիպեցին տանը նստել: 

***

Զարմանալի բաներ են կատարվում. դավաճանությունների թիվը կրճատվել է 99%-ով:

***

Ես ամուսնուս խնդրեցի հանել դիմակն ու պարզեցի, որ 3 օր է՝ ապրում եմ հարեւանիս հետ:  

***

Կարանտինի երրորդ օրը կինս ինքը խնդրեց զբոսանքի գնալ եւ խոստացավ վճարել տուգանքի համար:  

***

Այսօր մտածում եմ այն բոլոր տղաների մասին, որոնք իրենց ընկերուհիներին ինչ-որ բան էին խոստացել անել, եթե  ժամանակ գտնեն:  

***

Կարանտինի 7-րդ օրը. ես երբեք չէի մտածի, որ կարող եմ նախանձել ճանճին, քանի որ նա կարողանում է դուրս գալ պատուհանից:     

***

Ամեն սենյակում մի շիշ գարեջուր եմ թաքցրել, այսօր երեկոյան կնոջս հետ գարեջրային տուր կկազմակերպենք:   

***

Կարանտինի մեջ գտնվող զբոսաշրջային գործակալությունն առաջարկում է էքսկուրսիա՝ բնակարանային տեսարժան վայրերով։ 8։30 այցելություն բաղնիք՝ խոհանոց հետագա այցով, որտեղ ձեզ նախաճաշ կմատուցվի։ Այնուհետեւ ծրագրով նախատեսված է էքսկուրսիա՝ սենյակներով։ Այնտեղ կարող եք մասնակցել մաքրության վարպետաց դասերի։ 13։00 հյուրասենյակում ձեզ ճաշ կհրամցվի, ինչպես նաեւ խմորեղենով թեյ, որից հետո մենք կանցնենք ծրագրի հաջորդ թուլին՝ սիեստա բազմոցին։ Օրվա վերջում դուք միջանցքներով զբոսնելու եւ լուսանկարվելու համար ազատ ժամանակ կունենաք։ Լավ ճանապարհորդություն ենք ցանկանում ձեզ։

***

Ինձ ասել են, որ խանութ մտնելիս դիմակն ու ձեռնոցները բավական են։ Ես մտա այնտեղ եւ տեսա, որ ինձ խաբել են։ Մյուս գնորդները հագնված էին։

***

Ես ախտահանող գելով մաքրեցի իմ հեռուստացույցը, եւ այնտեղից հեռուստաալիքների կեսն անհետացավ։

***

Իսկ ե՞րբ կլինի IPhone 12А-ն։ Մի անհանգստացեք, Այն մեզնից շուտ ի հայտ կգա։

***

Իմ բջջային հեռախոսում այնքան տեղեկատվություն կա կորոնավիրուսի մասին, որ այժմ զանգելու փոխարեն այն հազում է։

***

Ընտանի կենդանիների հետ զբոսնելու իրավունքը ոչ բոլորի համար է երջանկության առիթ։ Ահա նայում եմ՝ իմ բոլոր հարեւանները իրենց շների հետ զբոսնում են, իսկ ես իմ կրիայի հետ արդեն յոթ ժամ իջնում ենք աստիճաններով։

***

Ես ձեզ հավաստիացնում եմ, եթե դպրոցները երկար փակ մնան, ապա ծնողները կորոնավիրուսի պատվաստանյութը գիտնականներից շուտ կգտնեն։

***

Կարանտինի երկրորդ շաբաթում մայրիկը հանդես եկավ ուղերձով՝ На вторую неделю карантина мама выступила с обращением :

— Ես իմ դասարանի երկու աշակերտներին ուզում եմ այլ ուսումնական հաստատություն տեղափոխել։

***

Հարեւանուհին այնքան բարձր բղավեց որդու վրա, որ ես նույնպես սկսեցի հավաքել սենյակս։

***

Ես ուզում էի, ինչպես Իտալիայում է։ Դուրս եկա պատշգամբ՝ արիա կատարելու։ Այսօր երեկոյան կկրկնեմ համարը, որպեսզի երկրորդ հողաթափը ստանամ։

***

Երբ այս ամբողջ այլանդակությունն ավարտվի, մի երկու օր կմնամ տանը եւ կհանգստանամ։

***

Անցում ամառային ժամի՞։ Իսկ ինչո՞ւ։ Մենք արդեն նույնիսկ չգիտենք, թե որ օրն է այսօր։

***

— Իսկ ինչո՞վ եք զբաղվելու դուք կարանտինից հետո։

— Ինչպե՞ս թե ինչով։ Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, կպատրաստվեմ Սուրբծննդյան տոնին։ 

Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանՆշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին