Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Փակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ» Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»

Դավիթի ամենաերկար հերթապահությունը. կորոնավիրուսով վարակված բժշկի պատմությունը

32-ամյա Դավիթը շաբաթներ առաջ հայր է դարձել, բայց առաջնեկ դստերը մինչեւ այսօր տեսնել չի կարողացել։ Դստեր ծնվելու նախորդ օրը՝ մարտի 17-ին, Մասիսի հիվանդանոցում սկսվել էր նրա ամենաերկար հերթապահությունը։ Պանդեմիայի առաջնագծից վտանգը տուն տանելու մտավախությունից հենց այդ օրը, երբ մարզում վարակի բռնկում սկսեց, «Շտապօգնության» մի քանի բժիշկներով որոշեցին տուն չգնալ եւ անցնել գրեթե շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։

«Միայն մի քանի ընկերներով ենք զբաղվել կորոնավիրուսի դեպքերով։ Գաղափարն այն էր, որ բժիշկների միայն մի մասը լիներ ռիսկային գոտում։ Որոշեցինք մնալ հիվանդանոցում, որպեսզի չվարակենք մյուսներին, ընտանիքի անդամներին։ Մեզանից երկուսը մեկուսացած, առանձին սենյակում էին նստում, ստուգում հիվանդներին, մենք էլ գնում էինք կանչերի, եթե կարիք կար, տանում էինք Նորքի ինֆեկցիոն։ Կազմել էինք մեր սեփական փոքրիկ շտաբը, այն մարդիկ, որոնք առնչություն էին ունեցել դեպքերի հետ, կամ ունեին գանգատ, մեր մյուս աշխատակիցները տվյալներ էին վերցնում, զանգում, ճշտում էին, կոնկրետ հասցեներով էլ ես էի գնում»,- հիշում է Դավիթը։

Ճգնաժամային պայմաններում բժշկի առաքելությունը երկար ժամանակ իրականացնել Դավիթը չկարողացավ. վեց օր անց նրա մոտ ի հայտ եկան վիրուսի առաջին ախտանշանները՝ գլխացավ, թուլություն, սրտխառնոց, ջերմություն։ Այս անգամ «Շտապօգնության» մեքենան արդեն որպես պացիենտի Դավիթին տարավ «Նորքի» ինֆեկցիոն, որտեղ էլ թեստի դրական պատասխանով ընդհատվեց նրա ամենաերկար հերթափոխը։ Բայց մասնագիտական պարտքը կատարելու տարբերակ Դավիթն այստեղ էլ գտավ։ Երբ երկրորդ օրվանից նրա մոտ հիվանդության ախտանիշները վերացան, խնդրեց իրեն տեղափոխել Օրթոպեդիայի ինստիտուտ, որտեղ արդեն 10 օր է՝ հաղթահարում է վիրուսը այն հիվանդների հետ, որոնց ինքն անձամբ էր աշխատանքի օրերին ինֆեկցիոն կենտրոն տեղափոխել։

 «Փորձում եմ հնարավորինս օգտակար լինել այստեղ գտնվողներին։ Բուժանձնակազմն էլ է տեղյակ, մարդիկ ինչ-որ տեղ անգամ հանգիստ են, որ գիտեն՝ այս հարկում իրենց կոլեգաներից կա։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ առաջին բուժօգնություն ցույց տալ»,- նշում է նա։

Դավիթի ինքնազգացողությունը լավ է, ոչ մի դեղորայք չի ընդունում սիմպտոմների բացակայության պատճառով։ Կարծում է՝ եթե կորոնավիրուսը պանդեմիա չլիներ, միգուցե ինքն էլ ուշադրություն չդարձներ թեթեւ ախտանիշներին, բժշկի չդիմեր։

«Աննշան, միայն մեկ օր տեւեց իմ մոտ այդ վիճակը, դրանից 10 օր է անցել, ոչ մի գանգատ չեմ ունեցել։ Միակ բացասականն այն է, որ շատ արագ է տարածվում, եւ կան մարդիկ, որոնք խոցելի են, նրանց համար կարող է խնդիրներ առաջացնել»,- ասում է նա։

Դավիթը հիմա օրերն է հաշվում՝ չորս օր անց կրկին թեստ կհանձնի ու բացասական պատասխանի դեպքում կգնա նախ դստերը տեսնելու, ապա՝ կրկին աշխատանքի։ Ասում է՝ այն ժամանակ էլ «գիտակցել է, հասկացել, որ ինքն էլ կարող է վարակվել, բայց դա խոչընդոտ չի եղել, աշխատանքի է գնացել, որ իր փոքրիկ ներդրումը ունենա համավարակի դեմ պայքարում»։

Հեղինակ՝ Գայանե Ալեքսանյան 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարՓաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ ԿարապետյանԺողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավորՊահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունըՀայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան