Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»


Գու­ցե վա­ղը կա­րո­ղա­նանք ամեն ին­չին այլ կերպ նա­յել. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին մի քանի օրերին «առաջին գծում» բժիշկներն են: «Կողքից» հաճախ դժվար է լիարժեք գիտակցել, թե իրականում ինչպիսի կռիվ են մղում նրանք հիվանդության դեմ. իրենք և իրենց ընտանիքի անդամներն են առարկայական զգում, որոնք շաբաթներ շարունակ ուղղակի կարոտ են մնացել իրենց սիրելիների հետ անմիջական ու ջերմ շփման:

Ամեն օր ու ամեն վայրում մարդիկ կռիվ են տալիս հանուն ավելի լավ ու բարեկեցիկ ապագայի, ու, որպես կանոն, դա անում են անհատները՝ գյուղում հողի հետ կռիվ տվողը, որը սերմը դնում է հողի մեջ՝ սպասելով ցանկալի արդյունքին, որը նրան ու իր ընտանիքին եկամուտով կապահովի, իսկ մեզ՝ քաղաքացիներիս էլ սնունդով: 

Ուսուցիչները կռիվ են տալիս հանուն երեխաների մեջ կրթություն սերմանելու և միևնույն ժամանակ ընդդեմ նրանց դեպի տգիտությունը քաշող անհատների ու երևույթների: 

Զինվորները կռիվ են տալիս սահմանին, հատկապես այն երկրների դեպքում, ինչպիսին Հայաստանն է, որի՝ տղերքի արյան գնով ձեռք բերված խաղաղությունն ու անկախությունն այնքան փխրուն է: Ոստիկանները, լրագրողները, բանվորը, բանաստեղծը... Ամեն մեկն իր տեղում:

Բժիշկները կռիվ են տալիս ոչ միայն համաճարակի այս օրերում, այլև միշտ՝ ամեն օր ու ժամ, նրանք պարբերաբար մարդկային կյանքեր են փրկում, սակայն շատ անգամ այդ մասին չենք էլ իմանում, շատ անգամ նրանք՝ նվիրյալները, մեկ հատիկ շնորհակալության էլ չեն արժանանում: 

Ի՞նչ են արել որ, իրենց գործն էր, պետք է անեին: Մոռանում ենք, որ այդ մեկ հատիկ շնորհակալությունն ապրեցնում է մարդկանց, այդ մեկ հատիկ շնորհակալությունը նրանց իրենց աշխատանքը շարունակելու ուժ է տալիս: 

 

Այս օրերին մեր բժիշկներին ուղղված բազմաթիվ գովասանքի խոսքերի ենք հանդիպում հանրային ելույթներում, համացանցային տիրույթում: Մարդիկ շնորհակալ են, քաղաքական գործիչներն էլ են ասում, որ բժիշկները հերոսներ են: 

Իհարկե այդպես է, իհարկե, սա կարևոր է, բայց հետոն ավելի կարևոր է: Առաջին հերթին պետությունը պարտավորություն ունի Հիպոկրատի երդում տված բժիշկների առջև՝ նրանց արժանապատիվ կյանքով ապահովելու համար: Ի դեպ, արժանապատվությունը միայն փողով ապահովելը չէ, դա նաև հարգանքն է, ցանկացած պահի նրանց աշխատած հիմնարկները չլուծարելը, իսկ նրանց աշխատանքից չազատելը: Ի վերջո, առողջ հասարակություն ունենալը մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր է:

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանում խոսվում էր բժշկական կենտրոնների փակման, լուծարման, միավորման մասին: Բժիշկներին, հատկապես մարզերում քրտնաջան աշխատանք տանող մասնագետներին, կարծես թե, ասում էին՝ պետությունն այլևս չի կարող ֆինանսավորել ձեր հիմնարկները, ուստի, թվում է, գտել է ավելի հեշտ տարբերակ՝ լուծարել դրանք: 

Մինչդեռ ստեղծված իրավիճակում խորքային լուծումներ է պետք գտնել, ոչ թե եղածը գլխատել: Պետք է ականջալուր լինել փորձագետներին, փոխել վարչարարությունը. եթե ֆինանսական կամ էլ մասնագիտական առումներով ինչ-որ բան այն չէ մարզային կամ էլ քաղաքային բուժհաստատություններում, ապա պետք է աշխատել այդ վարչարարության փոփոխման ուղղությամբ: 

Խնդիրը լուծելու ամենադյուրին տարբերակն այն չնկատելն է, թվում է, որ ներկայումս ցանկացած տեսակի հաստատությունում՝ կրթական, բժշկական, պետական և այլ տեսակի, առկա խնդիրները լուծելու լավագույն տարբերակը այդ հաստատությունները փակելն է: 

Ավելի հեշտ է, օրինակ՝ գյուղատնտեսության նախարարությունը լուծարելը և այն մեկ այլ նախարարության հետ միավորելը, քան գործող գերատեսչությունում լուրջ փոփոխություններ կատարելը, հեշտ է մարզում բժշկական կենտրոն փակելը և ասելը՝ հիվանդները կարող են դիմել մարզկենտրոնի կամ էլ հարակից այլ քաղաքների բուժկենտրոններ: 

Տեսնես նույն վճռականությամբ այդ տեքստը պատկան մարմինները կասե՞ն հիմա, երբ հանրապետությունում համաճարակային վիճակ է, երբ ցանկացած բուժհաստատություն այսօր կարող է դառնալ կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկելու պոտենցիալ հիմնարկ: 

Արդյո՞ք պետությունը պետք է շարունակի ընթանալ նույն՝ ամեն ինչ լուծարելու, ամեն տեղ իբր խնայողություններ անելու ճանապարհով, արդյո՞ք այս համաճարակը նաև իրականացվող այս քաղաքականությունը վերանայելու լավ առիթ չէ, արդյո՞ք կգա այն գիտակցումը, որ ոչ թե պետք է լուծարել մարզերում գործող բժշկական հիմնարկները, այլ գույքագրել խնդիրները (ոչ թե մարդկանց), լուծել դրանք, բժշկական անձնակազմին առաջարկել արժանապատիվ աշխատավարձ, շահագրգռել նրանց մարզերում աշխատելու տարբեր իրատեսական առաջարկներով, անընդհատ չասել այն, որ մարզերում բժիշկների կամ ուսուցիչների պակաս կա: 

Եթե նախկին, ներկայիս ու հաջորդ կառավարությունները կարողանան պատասխանել մեկ՝ ինչո՞ւ հարցին, ուրեմն կկարողանան նաև խնդիրներին լուծում տալ: Ինչո՞ւ մարզից Երևան եկած և այստեղ ուսում ստացած երիտասարդը մեծամասամբ չի վերադառնում գյուղ՝ օրինակ՝ որպես բժիշկ կամ ուսուցիչ աշխատելու: Չունենք այդ հարցի պատասխանը, ուրեմն չենք կարող լուծումներ առաջարկել:

Աշխարհի հզոր պետությունները «մարտի են նետվում» իրենց կայացած ու հզոր տնտեսությամբ, ռազմական տեխնիկայի, առողջապահական և այլ ոլորտներում ունեցած հաջողություններով, իսկ ի՞նչ ունենք մենք: Մեր լավագույն ու անփոխարինելի արժեքը մարդն է, ՀՀ քաղաքացին, որն ամեն օր կյանքի տարբեր ոլորտներում կռիվ է տալիս փորձությունների դեմ ու անում դա հանուն պետության: 

Պետք է հոգ տանել մարդկանց և մասնագետների մասին: Հայաստանի սահմանը պաշտպանելու է շարքային զինվորն ու բարձրաստիճան սպան, մարդկանց առողջության համար պատասխանատվությունը ստանձնելու են բժիշկները, կրթության, գիտելիքի կարևորության մասին հոգ են տանելու մանկավարժները, մեր բոլորիս պարենային անվտանգության համար պատասխանատու է գյուղում՝ տքնաջան աշխատանքով ապրող ու արարող մարդը: 

Եվ այսպես յուրաքանչյուր ոլորտում գերագույն արժեք է աշխատող մարդ-մասնագետը, ուստի պետությունն ունի մեկ պարտավորություն՝ հոգ տանել նրանց մասին, չհիշել նրանց միայն այն ժամանակ, երբ ինքն ունի նրանց կարիքը, այլև մշտապես ցույց տալ, որ նրանք մեր պետության համար ամենակարևոր մարդիկ են, նրանք են մեր հարստությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանՆշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»