Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի

ՀՀ ԱԺ 700 աշխատակիցների և պատգամավորների 2-րդ եռամսյակի պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է՝ COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման գանձապետական հաշվեհամարին: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Ավելի վաղ, Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ և պատգամավորների համաձայնությամբ՝ նույն հաշվեհամարին էր փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգևատրումների ֆոնդը:

Ողջունելի է, որ ոչ ոք չի բողոքում պարգևավճարից զրկվելու համար։ Արդյո՞ք սա նշանակում է, որ պարգևավճարից զրկվելը նշված ծառայողներին չի մտահոգում։ Կամ արդյո՞ք կարելի է ենթադրել, որ եթե պատգամավորի պարգևավճարն ընդհանրապես կտրեն, նա ոչ պակաս ոգևորությամբ և արդյունավետությամբ կաշխատի։

Հակաճգնաժամային իրավիճակում մարդասիրական այս ցույցը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի քննադատության թիրախում հայտնված պարգևավճարների թեման ողջամիտ ըմբռնման արժանանա իշխանությունների կողմից, և պաշտոնյաների վարձատրության կարգում համապատասխան փոփոխություններ կատարվեն։ Օրինակ՝ կարելի է վերացնել պարգևավճարը և օրենքով բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերը, որից նաև կգանձվեն համապատասխան հարկեր։ Կարելի է պաշտոնյաներին ներգրավել տարբեր դրամաշնորհային ծրագրերում, և այդտեղից վճարել նրանց կատարած հասարակական կամ գիտական աշխատանքի համար։ Կարելի է ներմուծել խրախուսական ժամանակակից գործիքներ, որոնք կառաջացնեն պարգևավճարին համարժեք ոգևորություն և կխթանեն մարդկանց աշխատանքը։ Եվ ամենակարևորը՝ պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի, որպեսզի նրա աչքը չմնա փողին։

Կանխատեսվում է, որ պանդեմիայի հետևանքով սոցիալական վատ վիճակում է հայտնվելու ժողովրդի մեծ մասը։ Աղքատների թիվն է շատանալու։ Եվ առաջիկայում հարկատուների միջոցները պարգևավճարի տեսքով պաշտոնյային նվիրաբերելն արդարացում չի գտնելու։ Միայն այն, որ իշխանավորը պարգևատրում է ստանում, գրգռելու է աշխատանքը, գործը կորցրած, վարկերի տակ ճկռած, պարտքեր կուտակած, թոշակով ու նպաստող ապրող 100 հազարավոր մարդկանց։ Եվ, նույնիսկ, եթե այդ ժամանակ պարգևավճարները սոցիալական հիմնադրամներին փոխանցվեն, ապա այդօրինակ ցույցերը նույնպես կարող են հասարակական զայրույթ առաջացնել։

Ուստի իշխանություններն այսօր ժամանակ ունեն հիմնավորապես հրաժարվելու պարգևավճար կոչվող հակաժողովրդավարական, հակաքաղաքակրթական երևույթից, որն, ինչպես ցույց տվեց վերը նշված զանգվածային պարգևազրկումը, խիստ կենսական անհրաժեշտություն չի։ Այդպիսով՝ պաշտոնյաները, հնարավոր է, կազատվեն պարգևավճարային՝ փողային կախվածությունից, և ինչպես բնորոշ է ազատ անհատին՝ կդառնան նախաձեռնող, կնվիրվեն ազգային, սոցիալական իդեալներին։

Թաթուլ Մկրտչյան



Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ