Սերբիայի նախագահը հայտնել է, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով
ՄիջազգայինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Instagram-ում հայտնել է, որ իր որդին հիվանդ է կորոնավիրուսով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երբ այս ամենը նոր էր սկսվում, իմ Դանիլոն ասաց, որ հանձնվելը տարբերակ չէ: Իմ առաջին երեխան վարակվել է կորոնավիրուսով, կլինիկական պատկերն այնպիսին է, որ նա տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց: Որդիս, դու կհաղթահարես դա: Հայրդ եւ բոլորը սիրում են քեզ»,- գրել է Վուչիչն իր պաշտոնական էջում եւ լուսանկար է հրապարակել որդու հետ:
Սերբիայում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 65-ի, վարակվել է 2 666 մարդ: