Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում ջեռուցեք․ սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան․ Սուրենյան
ԲլոգՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
<Հարգելի գյուղատնտեսներ, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։ Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»,-գրել է նա: