200 000 բաժանորդ-ընտանիք կամ 600 000 մարդ չի օգտվելու կառավարության աջակցության ծրագրից. Սուրեն Պարսյան
Բլոգ200 000 բաժանորդ-ընտանիք կամ 600 000 մարդ չի օգտվելու կառավարության աջակցության ծրագրից, քանի որ շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով եւ տարբեր պատճառներով բազմաթիվ բաժանորդներ այս տարվա փետրվար ամսին բնական գազ եւ էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հերթական ճոխացված թիվը
Մի կողմ թողնելով այն, որ փետրվար ամսվա դեպքում մինչեւ 10000 ՀՀ դրամ բնական գազի եւ մինչեւ 5000 ՀՀ դրամ էլեկտաէներգիայի սպառման չափերը շատ ցածր են ընտրված։ Իրականում 200 000 բաժանորդ-ընտանիք կամ 600 000 մարդ չի օգտվելու կառավարության աջակցության ծրագրից, քանի որ շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով եւ տարբեր պատճառներով բազմաթիվ բաժանորդներ այս տարվա փետրվար ամսին բնական գազ եւ էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել, հետեւաբար, զրոյական հաշիվների դեպքում զրոյական աջակցություն են ստանալու կառավարությունից։ Բայց արի ու տես, նրանք դարձան կառավարության աջակցության ծրագրի շահառու»։