Հազի և բրոնխիտի դեմ ամենապարզ, ամենաարդյունավետ միջոցը, որից երեխաները հաստատ չեն հրաժարվի
LifestyleՏարվա այս եղանակին հազը և բրոնխիտը հաճախ են անհանգստացնում: Երբեմն հազը տևում է օրեր, թույլ չի տալիս քնել, իսկ երեխաներին ասես ուժասպառ է անում:
Առաջարկում են հազի դեմ փորձվախ, բնական միջոց: Այն իր արդյունավետությամբ գերազանցում է մի շարք դեղորայքների: Այս միջոցը չի պարունակում քիմիական նյութեր, սակայն շատ հզոր ազդեցություն է գործում ու անմիջապես հանգստացնում է հազը և օգնում է ազատվել բորնխիտից:
Պատրաստվում է շատ հեշտ:
Բաղադրիչներ
- 250 մլ կաթ,
- 1 թեյի գդալ կարագ
- 1 թեյի գդալ մեղր,
- 0,25 թեյի գդալ սոդա
- 1 ձվի դեղնուց
Պատրաստման եղանակը
Կաթը եռացնել և սառեցնել: Ավելացնել կարագը, կարելի է փոխարինել նաև կակաոյի յուղով, և մեղրը: Լավ խառնել:
Այնուհետև ավելացնել սոդան, ձվի դեղնուցը և լավ խառնել: Մեծահասակները կարող են ըստ ցանկության ավելացնել նաև 1 թեյի գդալ կոնյակ, ինչը խորհուրդ չի տրվում երեխաների դեպքում:
Խմել 5 օր քնելուց առաջ: Տարբերությունն արդեն նկատելի կլինի հաջորդ առավոտյան: