Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 83-ն է
ՀասարակությունԱրմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 83-ն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:
Նա նշեց, որ իրենք ըստ համայնքների վարակվածների վիճակագրություն չեն ներկայացնում, քանի որ այն հակառակ էֆեկտն է ունենում:
Մարզպետը հավելեց, որ մարզում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չի ազդել գյուղատնտեսական աշխատանքների իրականացման վրա, դրանք շարունակվում են նույն թափով: