Նորաշենում կա 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել. մարզպետ
ԲլոգՆորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Հարգելի լրագրողներ եւ մեզ զանգահարող քաղաքացիներ, հավատարիմ մնալով բաց եւ թափանցիկ աշխատելու մեր գործելաոճին` եւս մեկ անգամ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, ում մոտ այնուհետեւ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում։
Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։
Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն։
Հիշեցնեմ, որ վերոնշյալ համայնքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59»,- գրել է նա։