Թրամփը խոստովանել է, որ կորոնավիրուսի պատճառով գրեթե չի լքել Սպիտակ տունը. Известия
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ երկրում կորոնավիրուսի բռնկումից հետո գրեթե չի լքել Վաշինգտոնում իր նստավայրը: Այս մասին հայտնում է Известия-ն:
«Ինձ առաջարկեցին չճամփորդել: Ես 1 ամիս է՝ Սպիտակ տանն եմ»,- ասել է ամերիկացի առաջնորդը ապրիլի 17-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Իր խոսքով՝ նա միայն 1 անգամ է լքել Սպիտակ տան տարածքը, ինչի համար պատճառ էր դարձել կորոնավիրուսի տարածման ֆոնին Նյու Յորք ԱՄՆ ռազմածովային ուժերի Comfort նավն ուղարկելը:
Բացի դա, Թրամփը ցանկություն է հայտնել որքան հնարավոր է շուտ վերադառնալ նախընտրական մրցապայքարին: Իսկ նախօրեին նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն արդեն հաղթահարել է կորոնավիրուսի բռնկման պիկը: