Վանեցյանը կոչ է անում հարցերին մոտենալ ազգային անվտանգության տեսանկյունից
TV«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի դիտարկմամբ ներկայիս հանրային օրականրգում առկա են երկարաժամկետ ռիսկեր պարունակող գործընթացներ: Հաշվի առնելով այդ ամենը նա կոչ է արել չկորցնել զգոնությունը և ցանկացած քայլ ձեռնարկելիս հաշվի առնել դրանց հետևանքով առաջացող ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ զարգացումները ու դրանցով պայմանավորված մարտահրավերները: Վանեցյանը նշել է նաև, որ ցանկացած քայլ ունի իր ռիսկերը, իսկ դրանք չնկատելու պարագայում այն կարող է դառնալ երկրի թուլացման և խոցելի դարձնելու պատճառ: Նա նաև կոչ է արել բոլոր հարցերը դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից, ինչը կարևոր է, քանի որ իշխանությունը ստանձնելուց և կարճաժամկետ էֆեկտ ունեցող քայլեր ձեռնարկելուց բացի բացի հարկավոր է նաև ապագայի մասին մտածել: Վանեցյանի կարծիքով, հարկավոր է ամեն ջանք գործադրել, որպեսզի ոչ միայն ներկայում, այլև ապագայում հնարավոր չլինի հարված հասցնել սեփական երկրին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի դիտարկմամբ, կան նաև կարմիր գծեր, որոնք հատելու դեպքում երկիրը դրսի ուժերի կողմից դառնում է խոցելի, և, դրանով իսկ, մեծացնում է օտար ուժերի ազդեցության հնարավորությունը սեփական երկրի վրա: Ուստի կարևորը ոչ միայն զգոնությունը չկորցնելն է, այլև խելամիտ քայլեր ձեռնարկելը: