Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Կադրերը բացահայտում են շատ ավելի լուրջ խնդիր. Էլինար Վարդանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային հասարակությանը փոթորկած կադրերում որևէ ահասարսուռ բան չկա, իսկ այս պահին մեղավորներ փնտրելն էլ նվազ հետաքրքիր է։ Այս մասին իր հոդվածում գրել է«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նույնքան տհաճ է, երբ պետական մարմիններն իրար հերթ չտալով մեղքը բարդում են մեկը մյուսի վրա, իսկ հետո արդեն՝ մեղավորներ փնտրում այլ լրատվամիջոցներում։ Վստահաբար՝ սա դարի իրադարձությունը չէր,  բայց այս պատմությունը և հանրայնացված կադրերը լուրջ խնդիր են բացահայտում։

Մենք մեկ դրվագով առնչվում ենք պետական համակարգում տիրող կառավարչական որակին՝ թափթփված, թերի։ Այդ նկարահանմանը վերաբերվել են ճիշտ այնպես, ինչպես մյուս հարցերին։

Նույնքան թերի ու կիսատ-պռատ է հայտարված արտակարգ դրության պահպանումը։ Դրսում կարելի է տեսնել անվերջ խմբերով հավաքված բազմաթիվ մարդկանց՝ առանց դիմակների, առանց ձեռնոցների, իսկ պատասխանատու մարմինների պատշաճ վերաբերմունք այդպես էլ չկա։ Մենք ազգովի ձևացնում ենք, թե արտակարգ դրություն է, կարանտին։

Նկարահանումը կազմակերպվել էր ճիշտ այնպես, ինչպես արտակարգ դրությունը, ճիշտ այնպես, ինչպես վերջին շրջանում գրվում և ընդունվում են բազմաթիվ անմշակ, կիսատ-պռատ մտածված օրենքներ, որոնք բերվում են ԱԺ և դակվում, փաստացի՝ առանց կարդալու։ Բանկային գաղտնիքին, անշարժ գույքի հարկմանը, ապօրինի գույքի բռնագանձմանը, ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ՀԿ-ներին, տեղեկատվական ազատությանն ու այլ ամենատարբեր ոլորտներին առնչվող օրենքներն այնպիսի արագությամբ են ընդունվում, որ այդ ոլորտների մասնագետներն ու ուղիղ շահառուներն անգամ չեն հասցնում ծանոթանալ ու կարծիք հայտնել, իսկ եթե հասցնում են հայտնել, դրանց որևէ ուշադրություն այդպես էլ չի դարձվում։

Տարածված տեսանյութի այդ փոքրիկ հատվածում, տարօրինակ կերպով, վարչապետը հասցնում է խախտել գրեթե բոլոր կանոնները, որոնց խստագույնս պահպանելու կոչ է անում իր իսկ ուղերձում։

Սենյակում, որտեղ ընթանում էին նկարահանումները, չէր պահպանվում հակահամաճարակային որևէ ցուցում, անտեսված էին իրենց իսկ հիմնած պարետատան կողմից արվող զգուշացումները։ Տեխնիկական աշխատողը վարչապետի հագուստի վրա հարմարեցնում էր միկրոֆոնը՝ առանց ձեռնոց, առանց դիմակ, խախտելով սոցիալական հեռավորության ու զգուշության բոլոր նորմերը։ Ամբողջ աշխարհում անցել են  նկարահանման առավել անվտանգ տարբերակների։ Սենյակում, ըստ ամենայնի, բազմաթիվ մարդիկ էին ներկա՝ նկարահանող խումբ, անվտանգության աշխատակիցներ, աշխատակազմի ներկայացուցիչներ. ի՞նչ սոցիալական հեռավորության մասին կարող է խոսք լինել։ Իսկ հետո վարչապետն արդեն ուղերձով պետք է կոչ անի հասարակությանը հետևել հակահամաճարակային այն կանոններին, որոնք այդքան հեշտությամբ խախտվում էին մեկ կարճ, բայց աղմուկ հանած նկարահանման ժամանակ։ Վարչապետը ինքը հազում է առանց դիմակ, առանց դեմքը փակելու, մի շարք մարդկանց ներկայությամբ և ուղղությամբ։

Մեկ անլուրջ նկարահանում ցույց է տալիս ամբողջ անլրջությունը, որ այսօր ունենք պետական կառավարման տարբեր օղակներում՝ ամենաբարձրից մինչև ամենաստորին օղակներ։ Կադրերը վաղը կմոռացվեն, իսկ կառավարչական որակն ամեն օր մեզ հետ է, մեր կյանքում։

ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան