Քաղաքապետին թիրախավորողներն այս անգամ որոշել էին ավելի «օրիգինալ» երևալ
ՎերլուծականԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ անհավանական պատմություններ հորինելու և նրան այս կամ այն բացթողման համար մեղադրելու փորձերը ձախողելուց հետո, հիմա էլ թիրախավորել են քաղաքապետի կնոջը:
Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր քաղաքապետարանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի համար հրատապ մրցույթ է հայտարարել, որի պատճառը ներկայիս տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանի և քաղաքապետիտի կնոջ միջև տարաձայնությունն է եղել, որից հետո, իբրև, քաղաքապետի կինը տնօրենին տեղեկացրել է, որ պետք է դիմում գրի և հեռանա:
Տեղեկության իսկությունը ճշտելու համար Orer.am-ը դիմեց Երևանի քաղաքպետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին: Նա մեր հարցին ի պատասխան նշեց.
«Ես առհասարակ, բամբասանքներն աշխատում եմ չմեկնաբանել: Այնդուհանդերձ, տեղեկացնում եմ, որ նյութի մեջ առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ժ/պ Արմեն Բեգոյանը դեռ պաշտոնավարում է: Իսկ հրատապ մրցույթը հայտարարվել է ՀՈԱԿ-ի աշխատանքների սեզոնայնությունը հաշվի առնելով»:
Ստացվում է, որ պետական պաշտոնյայի ընտանիքի անդամներին թիրախավորելու գործի նվիրյալներն, այս անգամ փորձել են ավելի «օրինգինալ» ձև մտածել և դրանով իսկ քաղաքապետին մեղսագրվող սենսացիաներին նոր որակ և ուղղություն տալ: Բայց, ցավոք, չեն հաշվարկել, որ սուտը երկար ժամանակ չի կարող մնալ պարկի մեջ:
Իսկ իրականությունն էլ այն է, որ ինչպես բոլոր կազմակերպություններին այնպես էլ ՀՈԱԿ-ին տնօրեն է պետք, ինչի համար էլ ապրիլի 27-ին հայտարարվել է մրցույթ: Պահանջն այնքան պարզ է, որ նույնիսկ քննարկելու հարց չէ, էլ չենք ասում՝ սենսացիայի նյութ: Այդուհանդերձ, փաստորեն, դա ամեևին էլ չի խանգարել հերթական անգամ քաղաքապետի հասցեին անհիմն լուրեր տարածելու և ավելորդ անգամ մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքելու համար:
Արմինե Գրիգորյան