Դավութօղլուն դիմում է Հայաստանին
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավաթատարի համաձայնագիրը մեծ հաջողությունն էր։ Դրա շնորհիվ Ադրբեջանը բարգավաճեց, սակայն Թուրքիան էլ օգուտներ ստացավ։ Այդ ամենից միայն Հայաստանը չօգտվեց, քանի որ համառորեն շարունակում է «գրավել Ադրբեջանի հողերը»։ Այստեղից Հայաստանի կոչով եմ դիմում։ Երբ Կովկասի նավթը Եվրոպա տեղափոխվի, Հայաստանը պետք է դրա մի մասը կազմի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտությունից մենք շատ երջանիկ կլինենք»,-հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն։
Վերջինս իր ելույթներում բազմիցս նշել է, որ Թուրքիան «պատրաստ է» անել իրենից կախված ամեն հնարավոր բան՝ «ադրբեջանական տարածքները» վերադարձնելու համար, պատճառաբանելով. «Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացման ճանապարհն ընկած հիմնական խոչընդոտն է:»