Երկվորյակ եղբայրները մահացել են տարբեր համավարակներից՝ 100 տարվա տարբերությամբ
ՄիջազգայինԱՄՆ-ում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Ֆիլիպ Կանը, ով վարակված է եղել կորոնավիրուսով:
Ինչպես հայտնում է Mirror-ը, ծերունին ունեցել է երկվորյակ եղբայր, ով մահացել է 1919 թվականի դեկտեմբերին, լույս աշխարհ գալուց մի քանի շաբաթ անց:
Այն ժամանակ երեխայի կյանքը խլել է իսպանկա անունով մահացու վարակը, որից ամբողջ աշխարհում մահացել է շուրջ 50 միլիոն մարդ:
Ֆիլիպի մոտ ուժեղ հազն ու շնչառության դժվարություններն ի հայտ են եկել մահից օրեր առաջ: