Կորոնավիրուսի ֆոնին հոտառության կորստով պացիենտին կատարել են ուղեղի ՄՌՏ․ արդյունքն ապշեցրել է
LifestyleԻրանցի գիտնականները Academic Radiology-ում հրապարակել են իրենց գիտական աշխատանքը, որի նպատակն էր պարզել՝ COVID-19-ի ֆոնին անոսմիան (հոտառության կորուստ) ուղեկցվո՞ւմ է արդյոք հոտառական կոճղեզում (ուղեղի հատված, որին ազդանշաններ են փոխանցում հոտառական նյարդերը) եւ հոտառական տրակտում (նյարդային մանրաթելեր, որոնք խորանում են ուղեղի մեջ) վնասմամբ: Դրա համար նրանք օգտագործել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, որի միջոցով սքանավորել են այս ախտանիշին բախված պացիենտի ուղեղը:
Հատկանշական է, որ գլխուղեղի՝ հոտառության համար պատասխանատու հատվածները վնասված չէին: Գիտնականները, սակայն, չեն բացառում, որ հետագա հետազոտությունները կարող են հայտնաբերել գլխուղեղում որեւիցե պաթոլոգիա:
ՄՌՏ պատկերներում հոտառական կոճղեզը նորմալ ծավալ ուներ, նորմայի մեջ էին նաեւ կոճղեզի եւ հոտառական տրակտի արտահայտվածության ինտենսիվությունը: Նույնպիսի պատկեր է եղել 2002-2003 թվականների հետազոտությունների տվյալներով. այդ ժամանակ եւս գիտնականները «ատիպիկ թոքաբորբի» ֆոնին հոտառության կորստով պացիենտների ուղեղում փոփոխություններ չէին գտել:
Շարունակությունն՝ այստեղ