Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով


Իշ­խող քա­ղա­քա­կան ուժը ցան­կա­նում է հան­րու­թյան աչ­քում ար­դա­րաց­նել իր պո­պու­լիս­տա­կան գործելաոճն ու դի­մա­գի­ծը․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին տարիներին աշխարհում պոպուլիզմի զգալի աճ է նկատվում։ Եվ մենք ականատես ենք լինում, թե աշխարհի այս կամ այն երկրում պոպուլիստական գործիչներն ու քաղաքական ուժերը ինչպես են փորձում արժանանալ ժողովրդի բարեհաճությանը։

Պետք է նկատի ունենալ, որ պոպուլիզմի հիմքում այս կամ այն քաղաքական ուժի ձգտումն է՝ ձեռք բերել զանգվածների վստահությունն ու աջակցությունը՝ խոստանալով, թե արագ լուծում կտան նրանց հուզող խնդիրներին և կբարելավեն սոցիալ-տնտեսական իրավիճակը և այլն։ Իսկ շատ հաճախ պոպուլիստներն այնպիսի խոստումներ են տալիս ժողովրդին, որոնք անիրատեսական են կամ չափազանցված։

Եվ պատահական չէ, որ պոպուլիստ քաղաքական գործիչների իրական նպատակները (ուժի համար պայքարը, իշխանության հասնելը, հարստացումը և այլն) հիմնականում քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով: Պոպուլիստներն իրենց հռետորաբանությունը կառուցում են հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերի շեշտադրման վրա, սակայն դրանով փորձում են իրականում առաջ տանել հենց իրենց սեփական շահերը։

Հիմնականում պոպուլիստներն աչքի են ընկնում իշխանատենչության հատուկ ձգտումով, որի արդյունքում պոպուլիստ առաջնորդները հեշտությամբ դառնում են ավտորիտար դեմագոգներ։ Իսկ պոպուլիստական ժողովրդավարությունը կարող է սահուն անցնել բռնապետության՝ հիմնված պոպուլիստական գայթակղությունների վրա։

Եվ այս հարցում պոպուլիստական քաղաքական ուժերն ու գործիչները, ամբոխահաճո հայտարարությունների միջոցով արժանանալով մարդկանց որոշակի հատվածի բարեհաճությանը, իրենց քաղաքական մտադրությունները և նպատակները ներկայացնում են այնպես, թե իբր այդ մտադրություններն ու նպատակները ոչ թե իրենցն են, այլ ժողովրդինը, իսկ իրենք պետք է գործեն ժողովրդի անունից։

Պոպուլիզմի այսպիսի դրսևորումները տեսանելի են դարձել Հայաստանում, որտեղ երկու տարի առաջ պոպուլիստական քաղաքական ուժերից մեկն, օգտագործելով հանրության շրջանում առկա դժգոհությունները, կարողացավ հասնել իշխանության։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Իմ քայլը» խոստանում էին, թե ընտրվելուց հետո իրենք այնպիսի քայլեր են ձեռնարկելու, որ ժողովրդի վիճակը կտրուկ բարելավվելու է, մարդիկ դուրս են գալու խեղճ սոցիալ-տնտեսական վիճակից, սակայն նրանց պաշտոնավարումից արդեն իսկ տևական ժամանակ է անցել, իսկ ժողովրդի վիճակի էական բարելավում այդպես էլ չի նկատվում։ 

Վարչապետ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում ընդգծում է, թե երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է ամեն ինչ որոշում, եթե ժողովուրդը ցանկանա, ապա իրենք կհեռանան և այլն, սակայն երբ հարցը վերաբերում է հանրության համար անընդունելի որոշակի օրենքների ընդունման կամ պայմանագրերի վավերացման հարցին (օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիա), ապա իշխանությունները փորձում են զանց առնել ժողովրդի կարծիքը, և ոչ ոք չի հարցնում, թե ժողովուրդն ինչ դիրքորոշում ունի։

Սրան զուգահեռ՝ գործող պոպուլիստական իշխանությունները, հանրության աչքում իրենց քայլերը լեգիտիմացնելու համար, նշում են, թե դրանք բխում են ժողովրդի մտադրություններից, այդպես է որոշել ժողովուրդը։ Սակայն ժողովրդի փոխարեն իրենք են որոշումներ ընդունում՝ այնպիսի տպավորություն ձևավորելով, թե իրականում ժողովուրդ ասելով՝ միայն իրենց ու իրենց համախոհներին ի նկատի ունեն։

Ու ամենազարմանալին այն է, որ իշխող ուժի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից այլ քաղաքական ուժերի են մեղադրում էժանագին պոպուլիզմի մեջ։ Իհարկե, որոշ դեպքերում իսկապես գործ ենք ունենում պարզ պոպուլիզմի հետ, սակայն տարօրինակ է, որ այսպիսի հայտարարություններ հնչում են մի ուժի կողմից, որը շարունակաբար գործել ու հիմա էլ գործում է պոպուլիզմի դաշտում՝ նույնիսկ իշխանության մեջ լինելով։

Թվում է, թե սրանով իշխող քաղաքական ուժը ցանկանում է հանրության աչքում արդարացնել սեփական պոպուլիստական քաղաքական դիմագիծը՝ պոպուլիզմի վերաբերյալ սլաքներն ուղղելով այլոց ուղղությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»«Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ