Որոնք են կորոնավիրուսի անբացատրելի հետևանքները՝ ըստ մասնագետների
ՄիջազգայինՊաթոմորֆոլոգ Լիլիա Սելիվանովան անցկացրել է կորոնավիրուսով տասը մահվան ելքով հիվանդների ուսումնասիրություն և հայտնաբերել է հիվանդության անբացատրելի հետևանքներ: Այս մասին նա պատմել է «Московский комсомолец» թերթին: Բժիշկներն ասում են, որ COVID-19 ունեցող հիվանդների թոքերում լուրջ փոփոխություններ են լինում, որոնք բնորոշ են վիրուսային թոքաբորբին: Դրանք հնարավոր է հայտնաբերել տոմոգրաֆիայի միջոցով: Բացի այդ, կորոնավիրուսը հաղթահարած հիվանդների մոտ, իբրև հետևանք, լինում է նաև թրոմբոզ։ «Վիրուսը չի գործում սելեկտիվ, բայց ազդում է բոլոր արյան անոթների վրա և այդպիսով տարածում է թրոմբոզը բոլոր օրգաններում, և ոչ միայն թոքերում», - պարզաբանել է Սելիվովանովան: Այնուամենայնիվ, այս փոփոխություններից բացի, բժիշկն առաջին անգամ իր պրակտիկայում թոքերի ալվեոլներում հայտնաբերել է տարօրինակ խիտ, բջջային հեղուկ: Ըստ բժշկի՝ դա պայմանավորված է օդային բշտիկների ներթափանցմամբ, որոնք ձևավորվում են, երբ թթվածինը մտնում է այդ հեղուկով լցված ալվեոլներ: