Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»


Պետք է շնորհակալ լինել ՌԴ-ին, որ բացահայտում է դավաճանական տիպի բանացկությունների փաստը և դրանում Հայաստանում ստեղծում բողոքի ալիք. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքական

Միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանի հետ Tert.am-ը զրուցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ արած հայտարարությունների մասին: Ըստ նրա՝ ռուսաստանցի պաշտոնյան բացել է բանակցություններից փակագծեր, քանի որ Մոսկվայում հոգնել են պաշտոնական Երևանի՝ սեփական պարտության շուրջ բանակցելուց, բայց բլեֆով ստանձնվող պարտականություններից բլեֆով խուսափելուց:

-Պարո’ն Մարտիրոսյան, նախորդ շաբաթվանից մեզանում ամենաշատ քննարկված թեման ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն են ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, ըստ որոնց, հիմա հակամարտության կողմերը քննարկում են կարգավորման փուլային տարբերակը: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է ռուսաստանցի արտգործնախարարը հիմա բացում փակագծեր բանակցություններից:

- Որովհետև Մոսկվայում հոգնել են պաշտոնական Երևանի՝ սեփական պարտության շուրջ բանակցելուց, բայց բլեֆով ստանձնվող պարտականություններից բլեֆով խուսափելուց: Բացի դրանից՝ Մոսկվայում ակնհայտորեն տանել չեն կարող Երևանի հարաբերականորեն նոր իշխանություններին: Կրեմլի համար Երևանի Հանրապետության հրապարակում նստած են մի խումբ պլեբեյներ, որոնց հիմքն ու հենարան այլևս, ի տարբերություն երկու տարի առաջվա իրականության, ոչ թե ողջ ժողովուրդն է, այլ արդեն սպեցիֆիկ խավ հանդիսացող պլեբսը: Խոսքը դեռևս այս իշխանություններին հավատալ ցանակցողների մասին չէ:

Խոսքը այս իշխանության ֆանատիկոսների, երկրպագողների և վարչապետամոլների մասին է հիմնականում: Եվ այդպիսի՝ իրենց համար անկանխատեսելի, իրենց առջև ամեն ռևերանս անող, իրենց առջև ինքնանվաստացող, բայց հետո իրենց բլեֆով խաբող իշխանությունների հետ, որոնց նաև իրենք չեն հարգում, Մոսկվան չի ուզում գործ ունենալ: Եվ պարզապես բացահայտում է քարտերը, մերկացնում Փաշինյան-Մնացականյան արտաքին հարաբերություններում տանդեմի արածներն ու բանակցությունները ու դրանով փորձում արդեն նրանց դիրքերը սասանել հենց Հայաստանի ներսում: Ամեն բան այդ առումով շատ պարզ է և շատ հասկանալի: Եվ այդ հարցում նույնպես ես Մոսկվային չեմ մեղադրում:

Ընդհակառակն՝ պետք է շնորհակալ լինել, որ բացահայտում են, ըստ էության, դավաճանական տիպի բանացկությունների փաստը և դրանում Հայաստանում ստեղծում բողոքի ալիք, որ ոչ միայն իրենց ցանկացածով իշխանության դեմ է ուղղվում, այլև արդեն իրենց կամքից անկախ, Հայաստանում ձևավորվում է դժգոհության ալիք՝ ընդդեմ փուլային տարբերակով Հայաստանի հաստատ պարտության շուրջ բանակցությունների առկա ձևաչափի: Իսկ Մոսկվան շատ ավելի հարգալից կվարվեր մի իշխանության հետ, որ իրենց գրպանում չէր լինի, կդրսևորեր իրեն որպես բարեկամ ուժ, բայցև չէր բանակցի սեփական պարտության վերաբերյալ բանակցային բովանդակության շուրջ և այն էլ՝ վատթարագույն՝ փուլային տարբերակով գնալու մասին: Եվ պետք չէ խաբել դաշնակիցներին կամ ոչ դաշնակիցներին: Բոլորի հետ պետք է անկեղծ, ուղիղ և արժանապատիվ լինել և մերժել իմանալ, ավելի շուտ՝ կարողանալ: Արժանապատիվ մերժումը սեղանի հակառակ կողմում նստածները կարող են մարսել՝ համաձայնությունն ու դրան հետևող էժանագին խաբեությամբ սեփական իշխանության շահերի հանուն՝ սեփական երկրի շահերի դեմ տված խոստումից հրաժարվելը՝ ոչ: Եվ դա խնդիրներից մեկն է միայն:

-Հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարի, հայտարարեց, որ դեմ են այդ փուլային տարբերով կարգավորման առաջարկներին: Նախկինում հայտարարում էին, որ բանակցություններ չեն վարում, բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է կատարվում իրականում փակ բանակցություններում: Արդյո՞ք հայկական կողմը հավատարիմ չի մնացել իր խոստմանը՝ այս հարցում լինել թափանցիկ հանրության առջև:

-Իհարկե չի եղել: Եթե բանակցող երեք կողմերից երկուսը միևնույն բանն են ասում, իսկ երրորդը՝ բանակցության բովանդակությունն ու բնույթը հանրայնացվելուց հետո իր պատասխան մի հայտարարությամբ, ըստ էության, հաստատում է դա, իսկ մյուսով՝ իբրև թե հերքում՝ ակնհայտ է, որ ցավոք սրտի՝ առաջին երկուսը ճիշտ են խոսում և ճիշտն են ասում:

Եվ եթե ռուսները ստեին՝ ապա հայկական կողմը պարտավոր էր դեսպանին ԱԳՆ հրավիրել և բողոք հայտնել: Բայց չարեցին, որովհետև ռուսները չէին ստում: Հիմա, իհարկե, կգտնվեն երկրի առաջին աներորդու պես մտածող մարդիկ, որ կասեն, թե «դաշնակից պետության հետ հարաբերություն չփչացնելու համար չեն կանչել դեսպանին», բայց դա նույնպես կլինի ապուշ բացատրությունների ոլորտից: Ճիշտ այնպես, ինչպես ստեղծված իրավիճակն է:

- Հետաքրքրական է, որ ժամանակին փուլային տարբերակին դեմ դուրս եկած Ադրբեջանը, վերջին քննարկումների նկատմամբ չեզոքություն դրսևորեց: Ի՞նչ կարող է դա նշանակել: Ի՞նչ կարող է փոխված լինել բանակցային գործընթացում:

-Դա նշանակում է, որ ադրբեջանցիներն ավելի են իմաստնացել և հասկացել են, որ քանի որ հայերը տասնամյակներ շարունակ իրենք իրենց այս բանակցություններով ծուղակը տարան, իսկ իբրև թե հեղափոխական նոր իշխանությունն այդ ծուղակն ավելի խորացրեց, ուրեմն ավելի լավ է մաքսիմալիստական մոտեցումները փոխարինել իրատեսականով, և միանգամից Արցախն ու հարակից հայկական ազատագրված տարածքները Հայաստանից պահանջելու փոխարեն՝ պահանջել ու համաձայնել դրանք մաս-մաս ստանալուն: Մինչև հերթը կհասնի Երևանին, որն արդեն վաղուց են պահանջում, և որը ստանալն ազատագրված տարածքների ստացումից հետո միայն մեկ-երկու տասնամյակի հարց կլինի մաքսիմում:

- Սերգեյ Լավրովի հայտարարություններից և դրանց հաջորդած հայկական կողմի արձագանքներից նկատելի է, որ որոշակի լարվածություն կա հայ-ռուսական հարաբերություններում՝ չնայած նրան, որ նոր իշխանությունները՝ ի դեմս երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտապես հայտարարել են, որ Ռուսաստանի հետ ունենք փայլուն հարաբերություններ: Այս հարցում որքանո՞վ են անկեղծ եղել մեզ հետ ՀՀ իշխանությունները:

-Եթե Երևանում համարում են, որ իրենց շողոքորթությունները Մոսկվայում ընդունում են որպես «հրաշալի» հարաբերությունների վկայություն, սխալվում են: Մոսկվայում գավառական չտեսներ չեն նստած, որ բլեֆային շողոքորթանքն ու ինքնակամ վասալությունն ընդունեն որպես հրաշալի հարաբերությունների նշան: Այդպիսի հարաբերություններ ունենալու համար պետք է նախ հարգանք վայելել: Իսկ հարգանք վայելում են, երբ հզորի առջև չեն ճկվում: Երբ ընդառաջ են գնում՝ բայց ոչ սեփական շահերի հաշվին: Երբ անկեղծ են, ուղիղ կեցվածքով և անվախ: Իսկ անկեղծ, իհարկե չեն եղել: Իսկ ո՞ր հարցում են այս իշխանություններն անկեղծ եղել ժողովրդի հետ: Մենք դա արդեն 2018 թվականի վերջին սկսեցինք հստակ տեսնել: Արդյո՞ք երկու տարի անց Հայաստանում նույնքան շատ են մարդիկ, որոնք կարծում են, թե նոր իշխանություննեն անկեղծ են եղել իրենց հետ:

- Արդյոք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների հնարավոր վատթարացումը չի՞ վտանգի մեր արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական համակարգերի զարգացումը: Մինչ այժմ կարողացե՞լ ենք մեզ համար այլընտրանք գտնել Ռուսաստանի փոխարեն:

- Հայաստանը Ռուսաստանին, եթե չասենք ավելի, ապա նույնքան հաստատ պետք է և անհրաժեշտ, որքան Հայաստանին՝ Ռուսաստանը: Ռուսաստանի հետ պետք չէ վատ հարաբերություններ ունենալ: Դա անմտություն կլիներ: Ռուսաստանի հետ պետք է արժանապատիվ հարաբերություններ ունենալ: Հասկանալ սեփական շահը և խստորեն պաշտպանել այն, եթե մի շարք հարցերում այդ շահերը չեն համընկնում և հատկապես եթե հակասում են իրար: Հայաստանում որևէ իշխանություն դեռևս չի պաշտպանել սեփական երկրի շահը: Վասալաբար կքել են իրենց դաշնակից գերտերության առջև և ելել այն տեսանկյունից, թե եթե Ռուսաստանում որոշ իշխանական ուժեր չստանան այն, ինչ ուզում են, ուրեմն Հայաստանը կկործանվի: Եվ ոչ ոք, ոչ ոք երբեք չի մտածել, որ եթե կործանվի Հայաստանը՝ կկործանվի և Ռուսաստանը:

Այո՛, Ռուսաստանի աքիլլեսյան գարշապարը Հայաստանն է, որ խցանի պես կանգնած է նրա և նրա տրոհումն ու մասնատումը երազող տարածաշրջանային այլ ուժերի մեջտեղում: Եվ եթե այդ խցանը վերանա, կբացվեն և այդ հսկա երկրի հսկա դարպասները, որոնք պաշտպանել այլևս հնարավոր չի լինի: Գավառական ստրկամտությունը Երևանում պետք է վերանա: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանի հետ արժանապատիվ բարեկամությունը հնարավոր է, պետք է հասկանանք, որ այսպես ինքնաստորացվելով՝ թույլ ենք տալիս, որ մեզ նույնպես անպայմանորեն ստորացնեն և անընդհատ ու անընդհատ ավելին ու ավելին պահանջեն: Եվ դրանում մենք ենք մեղավոր:

Մենք չունենք վերև ձգտող ազատամիտ քաղաքական գործիչներ, մենք չենք ունեցել անցյալ հարյուր տարիների ընթացքում: Խորհրդային Հայաստանի մի շարք ղեկավարներ անգամ մտքով ու հոգով ավելի ազատ էին Մոսկվայի հետ հարաբերություններում (իհարկե, իրենց անազատության մեջ թույլատրելիի շրջանակներում), քան նրանք, որ դարձան իբրև թե անկախ Հայաստանի ղեկավարներ: Եվ այսօր էլ այդպես է: Այդ շղթան կոտրել է պետք:

Գավառական, անինքնասեր և օտարավախ մտածողությունից զերծ իշխանություն է պետք Հայաստանին: Մենք կորցրել ենք մեր երկրի մեծագույն մասը: Եվ եթե հիմա կանգ չառնենք ու շարունակենք սատարել ապազգային ուժերին, կկորցնենք և վերջին այս հողակտորը:

Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՔաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃ