Ադրբեջանցիները «շահեցին» շուրջ յոթ զինվորների կորուստ և բացթողում, որը ի ցույց դրեց այդ բանակի խայտառակ վիճակը
Բլոգ
Հայկական ուղղաթիռի խոցման շուրջ վերջին զարգացումը ևս մեկ անգամ ապացուցեց այն պարզ ճշմարտությունը, որ բանական, մարդկային պահվածքը միշտ ավելի շահավետ է:Ադրբեջանի զինուժի համար ուղղաթիռի հայ օդաչուների աճյունները այլևս որևէ վտանգ չէին ներկայացնում հետևաբար բանական, մարդկային պահվածքը ենթադրում էր արտոնել հայկական կողմին վերցնել զոհվածների մարմինները, բայց Ադրբեջանի իշխանությունները գնացին այլ ճանապարհով :
Ու ինչ «շահեցին» շուրջ յոթ զինվորների կորուստ և բացթողում, որը ի ցույց դրեց այդ բանակի խայտառակ վիճակը ստորացնելով վերջինիս:Ուշագրավ է նաև այդ բարդ գործողությունը անկորուստ ավարտելու փաստը:Նման գործողությունը բարձր պրոֆեսիոնալիզմից բացի պահանջում է նաև, որ ինչ-որ առումով «հաջողության աստղը» ուղեկից լինի:Իսկ «հ-աջողության աստղը» փայլատակում է հ-աջ, այսինքն ճիշտ ուղղությամբ գնացողներին:Այդպիսինն էին իրենց կյանքը վտանգելով ընկերների աճյունները անարգումից փրկելու մեկնող հայ հատուկ ջոկատայինները:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը