Խոշոր հրդեհ ավտոտնակում. Այրվել է «Dodge» ավտոմեքենան. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 4-ին, ժամը 19:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Միքայելյան փողոցի թիվ 80 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:12-ին: Ավտոտնակում ամբողջությամբ այրվել են «Dodge» մակնիշի ավտոմեքենա, կենցաղային իրեր եւ ավտոպահեստամասեր՝ մասամբ, եւ ջերմահարվել տանիքի երկաթյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):
Հրդեհի հետեւանքով ջերմահարվել է նաեւ մոտակայքում կայանած «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը: