Լուիս Սուարեսը պատրաստ է խաղադաշտ վերադառնալ
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ վերադառնալ, տեղեկացնում է Sport.es-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սուարեսն առաջիկա օրերին բուժզննման կենթարկվի և միայն բժիշկների թույլտվությունը ստանալուց հետո կվերսկսի մարզումներն ընդհանուր խմբում:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լուիս Սուարեսը մասնակցել է 17 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստը վիրահատվել էր հունվարին, փետրվարին քայլում էր հենակների օգնությամբ։