Ուկրաինայում հիվանդանոցի տնօրենը հացադուլ է հայտարարել (տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինայի Սումիի շրջանի Գլուխովի քաղաքային հիվանդանոցի գլխավոր տնօրեն Անատոլի Կիյասկոն հայտնել է, որ ինքը հացադուլ է հայտարարում՝ մինչև հիմնարկի 2018 թվականի վիճակագրության ճշգրտումը և աշխատողների աշխատավարձերի լիարժեք վճարումը: «Այսօրվանից ես հացադուլ եմ հայտարարում։ Մինչև իմ աշխատողները չվճարվեն, ես չեմ դադարեցնի հացադուլը։ Ես այժմ կհրապարակեմ բոլոր փաստաթղթերը, բոլոր այն խոչընդոտները, որոնց մենք բախվել ենք 2018 թվականից մեր առողջապահական ոլորտի բարեփոխումների և վերակազմակերպման գործընթացում»֊, ասել է Կիյասկոն ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում։