Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տանում Ազգերի գավաթի օնլայն մրցաշարում
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկությունում (արագ շախմատ)։
5-րդ տուրում Եվրոպայի հավաքականը 2,5։1,5 հաշվով առավելության հասավ մնացյալ աշխարհի հավաքականի հետ։ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ 16-ամյա մրցակցին պարտության մատնեց 88-րդ քայլում։ Արոնյանը Եվրոպայի հավաքականի համար նվաճեց հաղթական միավորը։
5-րդ տուրի մյուս դիմակայություններում Ռուսաստանի հավաքականը 2։2 հաշվով խաղաց Հնդկաստանի թիմի հետ։ Չինացիները 2,5։1,5 հաշվով պարտության մատնեցին ԱՄՆ-ի հավաքականին։
Առաջատարը Չինաստանն է, որը վաստակել է 9 թիմային միավոր։ Երկրորդ տեղում Եվրոպայի հավաքականն է՝ 7 միավոր։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վաստակել են 5-ական միավոր։
Հիշեցնենք, որ նախորդ երկու պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթել էր հնդիկ Գուջրատի Վիդիտին եւ ԱՄՆ-ի թիմը ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսին։
Մինչեւ մայիսի 9-ը երկու շրջանով կանցկացվի խմբային փուլը։ Ամեն օր կանցկացվի երկու տուր։ Մայիսի 10-ին երկու լավագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։
Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։