Ի՞նչն է դրդում դեռահասներին էլեկտրոնային ծխախոտ օգտագործել
LifestyleՀարավային Կորեայի գիտնականները հետաքրքիր ուսումնասիրություն են անցկացրել` պարզելու, թե ինչու են դեռահասներն էլեկտրոնային ծխախոտ օգտագործում:
Այս նպատակով հարցում է անցկացվել 1500 դեռահասի շրջանում: Ինչպես պարզվել է, նրանց 55 տոկոսից ավելին հայտնել է, որ անցած ամիս 6-30 անգամ էլեկտրոնային ծխախոտ են օգտագործել: Մնացած դեռահասներն ամսական 1-5 անգամ են էլեկտրոնային ծխախոտ օգտագործել:
Երիտասարդները նշել են, որ հենց էլեկտրոնային ծխախոտ են ընտրել, քանի որ կարծել են, որ դրանք սովորականից պակաս վնասակար են: Նրանց գրավել է նաեւ տարբեր համերի եւ էլեկտրոնային ծխախոտների առկայությունը, դրանք գնելու եւ ծնողներից թաքնվելու հեշտությունը:
Շարունակությունն՝ այստեղ